Մեր միակ նպատակը Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության ապահովումն է. ԱՄՆ պետքարտուղարություն
copy image url

Մեր միակ նպատակը Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության ապահովումն է. ԱՄՆ պետքարտուղարություն

Արտաքին 1 տարի առաջ - 10:18 11-10-2023
ԱՄՆ պետքարտուղարության ներկայացուցիչ Մեթյու Միլլերը ճեպազրույցի ժամանակ, հղում անելով ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հոդվածին, նշել է, թե վերջինիս պնդումներն այն մասին, որ ԱՄՆ-ն միջամտում է Հարավային Կովկասի գործերին, իրականությանը չեն համապատասխանում:

«Հարավային Կովկասում մեր միակ նպատակը Հայաստանի ու Ադրբեջանի միջև հարաբերություններում խաղաղության ու կայունության ապահովումն է, ինչպես նաև ԼՂ ժողովրդի իրավունքների ու հումանիտար կարիքների պաշտպանության ապահովումը»,- ասել է նա

Միլլերը նաև նշել է, որ Հատուկ ներկայացուցիչ Լուիս Բոնոյի` տարածաշրջանային այցի վերաբերյալ հատուկ հայտարարություններ այս պահին չկան:

Ամենից շատ դիտված