«Բարսելոնան» խելահեղ խաղում փրկվեց պարտությունից․ «Գրանադա» - «Բարսելոնա»՝ 2։2

Սպորտ 1 տարի առաջ - 01:04 09-10-2023
Ֆուտբոլի Իսպանիայի Լա լիգայի 9-րդ տուրում «Գրանադան» հյուրընկալել էր «Բարսելոնային»։

Լարված և անզիջում պայքարում ընթացած խաղում գրանցվեց մարտական ոչ-ոքի՝ 2։2։

Տանտերերի ֆուտբոլիստ Սարագոսան դուբլ է ձևակերպել՝ մեծ առավելություն պարգևելով իր թիմին։ Կատալոնական ակումբը խաղավերջում կարողացավ խուսափել պարտությունից․ նախ առաջին խաղակեսի ավելացված ժամանակում Լամին Յամալը կրճատել է հաշվի տարբերությունը, իսկ 86-րդ րոպեին Սերժի Ռոբերտոն հավասարեցրել է հաշիվը։

Չավիի գլխավորած թիմը 21 միավորով 3-րդ հորիզոնականում է՝ առաջատար «Ռեալին» զիջելով 3 միավոր։

Հանդիպման տեսությունը․

Ամենից շատ դիտված

Ձեզ գուցե հետաքրքրի