Հիստերիկ կրիզի նոպաներ եք ցույց տալիս․ լարված իրավիճակ՝ ԱԺ-ում

Ներքին Տեսանյութ 1 տարի առաջ - 19:24 04-10-2023
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ընդդիմադիր պատգամավոր Աննա Գրիգորյանին մեղադրեց պատմությունը լավ չիմանալու մեջ:

«Արցախն առաջին անգամ չի հայաթափվել, եթե պատմություն մի քիչ իմանայիք, դա չէիք ասի, հետևաբար, մնացած հետևությունները համարում եմ այդ չիմացության հետևանք», - ԱԺ-ում ասաց Նիկոլ Փաշինյանը:

Գրիգորյանը, նշենք, ասել էր, թե Նիկոլ Փաշինյանի օրոք Արցախն առաջին անգամ հայաթափվեց:

Նիկոլ Փաշինյանը դիմելով Աննա Գրիգորյանին՝ ասաց. «Հիստերիկ կրիզի նոպաներ եք ցույց տալիս․․․Եկեք ձեզ տանեմ… հեսա կասեի հա, մի հատ հանգստացեք», - ասաց Փաշինյանը, ինչից հետո ԱԺ-ում կրքերը բորբոքվեցին: