Oragir.News-ի տեղեկություններով այս պահին ՌԴից Հայաստան գումար փոխանցել չի ստացվում։ Խափանված է նաև Յունիսթրիմի աշխատանքը։ Պաշտոնական տեղեկություն վերոնշյալի մասին դեռևս չկա, բայց համացանցում ևս բազմաթիվ օգտատերեր գրում են, որ չեն կարողանում փոխանցումներ անել կամ գումար ստանալ։ Օգտատերերից մեկն օրինակ գրել է, որ գնացել է բանկ՝ ՀՀ գումար ուղարկելու համար, սակայն ասել են, որ այլևս գումար չեն կարող ուղարկել Հայաստան։

Oragir.News-ը կապ հաստատեց նաև Կենտրոնական բանկի հետ՝ փորձելով պարզաբանում ստանալ՝ արդյոք տեղյա՞կ են խնդրից և ինչպես են մեկնաբանում ստեղծված իրավիճակը։ Մեր զանգին ի պատասխան ԿԲ-ից խնդրեցին գրավոր հարցում ուղարկել։
Oragir.News-ն ուղարկել է հարցում և պատասխանը ստանալուն պես այն ևս կհրապարակենք։