Ադրբեջանական կողմը Ստեփանակերտում ձերբակալել է Արցախի նախկին նախագահներ Բակո Սահակյանին, Արկադի Ղուկասյանին, ինչպես նաև Ազգային ժողովի նախագահ Դավիթ Իշխանյանին։
Այս մասին տեղեկացնում է Ադրբեջանի իշխանություններին մոտ կանգնած Haqqin.az լրատվականը՝ հղում անելով Շուշիի իր աղբյուրներին։
Հաղորդվում է, որ Բակո Սահակյանը, Արկադի Ղուկասյանը և Դավիթ Իշխանյանը, որոնց Ադրբեջանը համարում է «անջատողկան ռեժիմի առաջնորդներ», տեղափոխվում են Բաքու։
Հատկանշական է, որ Արցախի չորրորդ նախագահ Արայիկ Հարությունյանի ձերբակալության մասին չի նշվում։