Լեռնային Ղարաբաղի հարցում միշտ պետք է հիշել Փաշինյանի որոշումը, որը ներկայիս իրավիճակի նախահիմքն է. Պեսկով
copy image url

Լեռնային Ղարաբաղի հարցում միշտ պետք է հիշել Փաշինյանի որոշումը, որը ներկայիս իրավիճակի նախահիմքն է. Պեսկով

Արտաքին 1 տարի առաջ - 17:14 03-10-2023
Լեռնային Ղարաբաղի հարցում միշտ պետք է հիշել պարոն Փաշինյանի որոշումը. նա ճանաչել է Ադրբեջանի սահմանները 1991 թվականի դրությամբ: Սա ներկայիս իրավիճակի նախահիմքն է. այս մասին ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:

«Ռուսաստանն ուշադիր հետևում է ղարաբաղցի հայերի ճակատագրին. մենք մարդասիրական օգնություն ենք ցուցաբերում, մեր խաղաղապահները շարունակում են իրենց գործունեությունը», - ասել է Պեսկովը:

Մեկնաբանելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունն առ այն, որ ՀԱՊԿ-ն ու ՌԴ-ի հետ գործընկերությունը բավարար միջոցներ չեն երկրի անվտանգության ապահովման համար՝ Պեսկովն ասել է, որ Հայաստանն անվտանգության ապահովման համար ՀԱՊԿ-ից և ռուս-հայկական գործընկերության մեխանիզմներից լավ բան չունի։

Հիշեցնենք, որ Պեսկովը, մեկնաբանելով ՀՀ ԱԺ-ի կողմից Հռոմի ստատուտի վավերացումը, ասել էր, որ Կրեմլը բացարձակապես համաձայն չէ Փաշինյանի այն կարծիքի հետ, ստատուտի վավերացումը հիմնավորում է երկրի անվտանգության կարիքներով:

«Իհարկե, Հայաստանի ներկայիս ղեկավարությանն ուղղված լրացուցիչ հարցեր են ծագել, դրանք նախապես փոխանցվել են հայկական կողմին: Մենք ի սկզբանե կասկածել և կասկածում ենք, որ երկկողմ հարաբերությունների տեսանկյունից Հայաստանի միանալը Հռոմի ստատուտին ճիշտ չէ, մենք դեռ կարծում ենք, որ դա սխալ որոշում է»,- նշել էր Պուտինի մամուլի քարտուղարը։

Ամենից շատ դիտված

22:47 Քենեդիի սպանությունը և «Սեպտեմբերի 11»-ը կանխագուշակած էքստրասենսը կանխատեսում է 2025-ը
21:44 Դուք ընդամենը իշխանական պրոպագանդիստ եք. Լիլիթ Գալստյանը՝ Պետրոս Ղազարյանին
23:13 Գագոն հաղթեց․ Գագիկ Ծառուկյանը թոռնիկների հետ​​​​​​​ նշել է Սուրբ Զատիկը
21:00 Միջա՞նցք, թե՞ պատերազմ. ինչու Իրանը չի լռի Զանգեզուրի հարցում
14:07 3.5 մլն դրամ` ճաշի կտրոն. մի գնացեք հարկադիր խուզի. Հրայր Կամենդատյան
16:37 Ինչպե՞ս կարող է ռաբիզ լսելու համար հավաքվել բազմահազարանոց հանդիսատես, այն էլ Ապրիլի 24-ի նախաշեմին
22:00 Արցախականչ. Հայկական պետությունը պարտավոր է տիրություն անել հայկական մշակութային ժառանգությանը
11:56 Դինամոյի թրքահպատակ նախագահի ցուցումով Արցախի դրոշը հեռացվել է. փաստաբան
21:30 Ճրագալույցի պատարագը` Գյումրիի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում. տեսանյութ
20:30 Սուրբ Զատիկը վերստին ծնունդն է՝ հին մարդուց անցում նորին․ հարցում