Հայաստանին լքելը Ֆրանսիայի համար կլինի խայտառակություն, Եվրոպայի համար՝ ամոթալի հրաժարում․ Օլանդ
copy image url

Հայաստանին լքելը Ֆրանսիայի համար կլինի խայտառակություն, Եվրոպայի համար՝ ամոթալի հրաժարում․ Օլանդ

Արտաքին 1 տարի առաջ - 15:45 02-10-2023
Ֆրանսիայի նախկին նախագահ Ֆրանսուա Օլանդը կոչ է արել իր երկրին կանգնել Հայաստանի պաշտպանության առաջնագծում։

«Հայաստանից հրաժարվելը դաժան խայտառակություն կլինի Ֆրանսիայի համար, իսկ Եվրոպայի՝ ամոթալի հրաժարում: Եկել է ժամանակը վճռականորեն հայտարարելու, որ Հայաստանի սահմանները սուրբ են, և պետք է երաշխավորվեն։ Ելնելով իր պատմությունից և արժեքներից՝ Ֆրանսիան պետք է կանգնի առաջին գծում»,-ասել է նա։

Ամենից շատ դիտված

Ձեզ գուցե հետաքրքրի