Առաջիկայում Հայաստանի վարչապետի նոր հավակնորդ ի հայտ կգա։
Oragir.News-ի տեղեկություններով, դա կլինի ՀՀ նախկին վարչապետ, Երևանի նախկին քաղաքապետ Կարեն Կարապետյանը։
Նրա կողմնակիցներն արդեն մեկ շաբաթ է՝ հանդիպում են որոշակի հեղինակություն և ազդեցություն ունեցող մարդկանց հետ և փորձում հասկանալ, թե կաջակցե՞ն արդյոք նրանք Կարեն Կարապետյանին։
Ըստ երևույթին, Կարեն Կարապետյանը հանդես է գալու որպես Ռուսաստանի անթաքույց թեկնածու։
Հիշեցնենք, որ Կարեն Կարապետյանն իր հարցազրույցներից մեկում հռետորական հարց էր հնչեցրել, թե ինչու ենք ասում սուրճի մի տեսակին ամերիկանո, բայց չենք ասում՝ ռուսիանո։