Հիմա Հայաստանի Հանրապետության և նախ և առաջ Սյունիքի փրկության մասին է պետք մտածել․ «Որդիների կանչ» ՀԿ
copy image url

Հիմա Հայաստանի Հանրապետության և նախ և առաջ Սյունիքի փրկության մասին է պետք մտածել․ «Որդիների կանչ» ՀԿ

Ներքին 1 տարի առաջ - 12:07 01-10-2023
«Որդիների կանչ» ՀԿ-ն հայտարարություն է տարածել․

«Ահա և վերջ։ Ավարտվեց կայացած պետության 30-ամյա անկախության պատմությունը, և գոնե առաջիկա տասնամյակների համար փակվեց հայկական Արցախի էջը։

Հիմա Հայաստանի Հանրապետության և նախ և առաջ Սյունիքի փրկության մասին է պետք մտածել։ Սա միջանցք էլ է տալու, անկլավներն էլ է հանձնելու, ադրբեջանցիներին էլ է Հայաստանի տարածքում բնակեցնելու, ամեն ինչ անելու է, միայն թե սեփական աթոռը չկորցնի։ Քայլը մերն է, հանդուրժո՞ւմ ենք սրա պետականակործան ընթացքը, թե՞ դուրս ենք գալիս պայքարի և վռնդում իշխանությունից»։

Ամենից շատ դիտված