Թուրքիայի ազգային պաշտպանության նախարարը ՀՀ-ից «Զանգեզուրի միջանցք» է պահանջում
copy image url

Թուրքիայի ազգային պաշտպանության նախարարը ՀՀ-ից «Զանգեզուրի միջանցք» է պահանջում

Արտաքին 1 տարի առաջ - 16:00 29-09-2023

Դավիթ Գույումջյան

Լրագրող

Թուրքիայի ազգային պաշտպանության նախարար Յաշար Գյուլերը հայտարարել է, թե, իբր Հայաստանը պետք է կատարի խոստումը և բացի այսպես կոչված «Զանգեզուրի միջանցք»։ Այս մասին Գյուլերն ասել է թուրքական Hurriyet պարբերականին տված հարցազրույցում։

Գյուլերը պնդել է, թե, իբր դրբեջանը կատարում է նոյեմբերի 9-ի հայտարարությամբ իր ստանձնած պարտավորությունները, իսկ Հայաստանը խուսափում է դրանցից։

Բացի այդ հայտարարությամբ է հանդես եկել նաև Թուրքիայի ազգային պաշտպանության նախարարության ներկայացուցիչը, ով նշել է, որ Անկարան Արցախում իրականացված այսպես կոչված «հակաահաբեկչական» միջոցառումներից հետո ուշադիր հետևում է տարածաշրջանում առկա իրավիճակին։ Նրա խոսքով՝ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և Հայաստանի միջև կայուն խաղաղություն հաստատելու ջանքերին։

Վերջինս հավելել է, որ Թուրքիան Ադրբեջանի հետ միասին շարունակում է զորավարժությունները, օգնությունն ու խորհրդակցությունները՝ «մեկ ազգ, երկու պետություն» կարգախոսով։

Ամենից շատ դիտված

22:47 Քենեդիի սպանությունը և «Սեպտեմբերի 11»-ը կանխագուշակած էքստրասենսը կանխատեսում է 2025-ը
21:44 Դուք ընդամենը իշխանական պրոպագանդիստ եք. Լիլիթ Գալստյանը՝ Պետրոս Ղազարյանին
23:13 Գագոն հաղթեց․ Գագիկ Ծառուկյանը թոռնիկների հետ​​​​​​​ նշել է Սուրբ Զատիկը
21:00 Միջա՞նցք, թե՞ պատերազմ. ինչու Իրանը չի լռի Զանգեզուրի հարցում
14:07 3.5 մլն դրամ` ճաշի կտրոն. մի գնացեք հարկադիր խուզի. Հրայր Կամենդատյան
16:37 Ինչպե՞ս կարող է ռաբիզ լսելու համար հավաքվել բազմահազարանոց հանդիսատես, այն էլ Ապրիլի 24-ի նախաշեմին
22:00 Արցախականչ. Հայկական պետությունը պարտավոր է տիրություն անել հայկական մշակութային ժառանգությանը
11:56 Դինամոյի թրքահպատակ նախագահի ցուցումով Արցախի դրոշը հեռացվել է. փաստաբան
21:30 Ճրագալույցի պատարագը` Գյումրիի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում. տեսանյութ
20:30 Սուրբ Զատիկը վերստին ծնունդն է՝ հին մարդուց անցում նորին․ հարցում