Երևանում կինը երեխան գրկին սպառնում էր կամրջից ցած նետվել․ ըստ հավաքվածների՝ նա արցախցի է
copy image url

Երևանում կինը երեխան գրկին սպառնում էր կամրջից ցած նետվել․ ըստ հավաքվածների՝ նա արցախցի է

Ներքին 1 տարի առաջ - 13:18 25-09-2023
Shamshyan.com-ը գրում է․ Քիչ առաջ արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 11։20-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության 911 Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ ժողովրդին հայտնի «Վստրեչի» կամրջից մի կին երեխային գրկած սպառնում է ցած նետվելով՝ ինքնասպան լինել։

Դեպքի վայրում հավաքվածներն ասում էին, որ երեխային գրկած կինը ասում էր, որ ինքը Արցախի Հանրապետության քաղաքացի է ու անարդարության զոհ է դարձել և այլևս չի ուզում ապրել։

Մանրամասներրը՝ սկզբնաղբյուրում։

Ամենից շատ դիտված