Նիկոլի անունը կմոռանան, բայց կհիշեն, թե Հայաստանի միջոցով ինչ ոճրագործութուն է եղել Արցախում․ Վազգեն Մանուկյան

Ներքին Տեսանյութ 1 տարի առաջ - 20:49 24-09-2023
«Հետագա սերունդները ամոթով են հիշելու մեզ։ Մեր օրոք Հայաստանը «քցեց» Արցախ ժողովրդին, որ մեր հայրենակիցներն էին»,- այս մասին հանրահավաքի ժամանակ հայտարարեց Վազգեն Մանուկյանը։

Նա շեշտեց՝ այս խայտառակությունից մենք երկար ժամանակ դուրս չենք կարողանալու գալ․ Նիկոլի անունը կմոռանան, բայց կհիշեն, թե Հայաստանի միջոցով ինչ ոճրագործություն է եղել Արցախում։

«Նիկոլը գնալու է 100 տոկոսով, ցանկացած գնով։ Բայց մենք առաջին քայլը փորձում ենք անել այնպես, որ նոր եկած իշխանությունը լինի լեգիտիմ։ Եթե չէ, ապա ժողովուրդը կդառնա անկառավարելի, և վայ իրենց»,-ասաց Մանուկյանը։

Մանրամասն՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված