Ակնայի և Բերձորի ճանապարհներով ԿԽՄԿ բեռների համաժամանակյա անցում է իրականացվել
copy image url

Ակնայի և Բերձորի ճանապարհներով ԿԽՄԿ բեռների համաժամանակյա անցում է իրականացվել

Արտաքին 1 տարի առաջ - 09:45 18-09-2023
Այսօր առավոտյան Կարմիր խաչի միջազգային կոմիտեի բեռնատարների միաժամանակյա անցում է կազմակերպվել Ակնա-Ստեփանակերտ և Բերձոր-Ստեփանակերտ ճանապարհներով։ Այս մասին Х-ի իր միկրոբլոգում հայտնել է Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը։

Հիշեցնենք՝ նախօրեին հաղորդվել էր, որ հաշվի առնելով երկրում խորացող աղետն ու անվտանգային իրադրությունը՝ Արցախի Հանրապետության իշխանությունները որոշում են կայացրել ընդունել Կարմիր խաչի միջազգային կոմիտեի Ստեփանակերտի գրասենյակի և խաղաղապահ առաքելություն իրականացնող ռուսական զորախմբի հրամանատարության համատեղ առաջարկը Բերձորի միջանցքով՝ Գորիս-Ստեփանակերտ մայրուղով, և Ակնա-Ստեփանակերտ ճանապարհով հումանիտար բեռների համաժամանակյա տեղափոխումը Կարմիր խաչի միջազգային կոմիտեի մեքենաներով (արտասահմանյան ծագում ունեցող բեռներ):



Ամենից շատ դիտված