Ներում-բեկում չի լինելու․ Փաշինյանը՝ աշխատողին ստիպողաբար հանրահավաքի տանելու մասին
copy image url

Ներում-բեկում չի լինելու․ Փաշինյանը՝ աշխատողին ստիպողաբար հանրահավաքի տանելու մասին

Ներքին Տեսանյութ 1 տարի առաջ - 18:27 13-09-2023
Եթե պարզվի Հայաստանի որևէ պաշտոնյա որևէ աշխատողի վարչական լծակի օգտագործմամբ տանում է հանրահավաքի, հանդիպման, այդ պաշտոնյան ազատվելու է աշխատանքից։ Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 13-ին, ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով ընդդիմադիր պատգամավոր Գեղամ Նազարյանի այն դիտարկմանը, թե իշխանությունը խոսում է ժողովրդավարությունից, բայց մարդկանց պարտադրում են գնալ նախընտրական հանդիպումների։

Վարչապետը զգուշացրեց՝ ներում-բեկում չի լինելու։

«Ուզում է՝ իշխանության հանրահավաքին տանի, ուզում է՝ ընդդիմության, որտեղ ուզում է՝ տանի, այդ մարդն ազատվելու է աշխատանքից։ Ես սա ասում եմ որպես Հայաստանի վարչապետ։ Եթե պարզվի, որ այդ մարդն ինձ ամենահարազատ մարդն է, երբ պարզվի, նա կդադարի լինել իմ հարազատ մարդը՝ մեկ, և կազատվի աշխատանքից՝ երկու: Ցուցակները տվեք, հիմնավորումները տվեք, այս հարցուպատասխանը վերջինը չէ, հետո կասեք, կգանք, կանդրադառնանք»,- ասաց վարչապետը:

Ամենից շատ դիտված