«Մենք ինչ ասենք, Ալիևն ասում է՝ Հայաստանը ԼՂ-ն արդեն ճանաչել է Ադրբեջանի մաս». Պուտին
copy image url

«Մենք ինչ ասենք, Ալիևն ասում է՝ Հայաստանը ԼՂ-ն արդեն ճանաչել է Ադրբեջանի մաս». Պուտին

Արտաքին 1 տարի առաջ - 15:31 12-09-2023
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը պնդում է, որ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը փակված է, քանի որ Հայաստանն ինքը ճանաչել է այն որպես Ադրբեջանի մաս: Այդ մասին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Արևելյան տնտեսական ֆորումի լիագումար նիստում:

«Մենք առաջարկել ենք կարգավորման մեր տարբերակները, դա արդեն լավ հայտնի է, թաքցնելու բան չկա։ Հայաստանը վերահսկում էր 7 շրջան, որոնք նրա վերահսկողության տակ էին հայ-ադրբեջանական հայտնի հակամարտությունից հետո։ Մենք առաջարկում էինք Ադրբեջանի հետ պայմանավորվել այնպես, որ 2 շրջանները ՝ Քարվաճառն ու Լաչինը, փաստացի մնան Հայաստանի իրավազորության տակ։ Բայց Հայաստանի ղեկավարությունը դրա հետ չհամաձայնեց, չնայած մենք փորձում էինք համոզել հայերին դա 10-15 տարի շարունակ», - ասել Է Պուտինը։

ՌԴ նախագահը հիշեցնում է` Հայաստանում իրենց հարցին, թե ինչ եք անելու այդ դեպքում, պատասխանել են՝ կռվելու ենք։ Իսկ արդյունքում, Պուտինի դիտարկմամբ, ստեղծվել է ներկայիս իրավիճակը։ «Բայց խոսքը միայն վերջին հակամարտության արդյունքների մասին չէ: Բանն այն է, որ Հայաստանի ղեկավարությունն, ըստ էության, ճանաչեց Ադրբեջանի ինքնիշխանությունը Ղարաբաղի նկատմամբ»։

Եվ Պրահայի իրենց հայտարարության մեջ նրանք պարզապես դա արձանագրել են թղթի վրա։ Հիմա նախագահ Ալիևն ինձ ասում է՝ դուք գիտեք, որ Հայաստանը ճանաչել է Ղարաբաղը մերը, որ Ղարաբաղի կարգավիճակի հարցն այլևս չկա, այն լուծված է։ Այդ մասին հրապարակավ հայտարարել է Հայաստանի ղեկավարությունը՝ համարելով մինչև 1991 թվականը եղած ողջ տարածքը Ադրբեջանական ԽՍՀ-ի շրջանակներում և նշելով տարածքի թիվ, որը ներառում է նաև Ղարաբաղի տարածքը։ Սա տեղի է ունեցել, և դա մեր որոշումը չէր։ Սա Հայաստանի այսօրվա ղեկավարության որոշումն է։ Իսկ եթե այդպես է, մեզ ասում են՝ հիմա դուք պետք է բոլոր հարցերը մեզ հետ լուծեք երկկողմ հենքի վրա, եթե ուզում եք ինչ-որ բան անել Ղարաբաղի հարցում։ Իսկ ի՞նչ ասենք, այստեղ ասելիք չկա, եթե Հայաստանն ինքը ճանաչել է Ղարաբաղը որպես Ադրբեջանի մաս։

Իհարկե, այստեղ այլ հարցեր են առաջանում՝ հումանիտար բաղադրիչի և մեր խաղաղապահների մանդատի հետ կապված հարցեր, դա այդպես է։ Մանդատը դեռ ուժի մեջ է, և մարդասիրական բնույթի, էթնիկ զտումների կանխարգելման հարցերը, իհարկե, չեն վերացել, ես լիովին համաձայն եմ սրա հետ։ Հուսով եմ, որ Ադրբեջանի ղեկավարությունը, ինչպես մեզ միշտ ասել է և ասում է, շահագրգռված չէ որևէ տեսակի էթնիկ զտումներով, ավելին, նրանք շահագրգռված են, որ գործընթացը մեղմ ընթանա»։

Ամենից շատ դիտված