Սյունիքի մարզպետը ընտրվել է Գորիսի պետական համալսարանի խորհրդի նախագահ
copy image url

Սյունիքի մարզպետը ընտրվել է Գորիսի պետական համալսարանի խորհրդի նախագահ

Ներքին 1 տարի առաջ - 22:29 08-09-2023
Գորիսի պետական համալսարանի խորհուրդն այսօրվա նիստում իր կազմից ԳՊՀ խորհրդի նոր նախագահ ընտրեց (14 կողմ, 1 դեմ ձայներով) Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանին։

Իր պարտականությունները ստանձնելիս՝ Սյունիքի մարզպետը մասնավորապես ասել է․

«Շնորհակալ եմ իմ թեկնածությունն առաջադրելու և վստահության համար։ Սա, իհարկե, շատ պատասխանատու պահ է ինձ համար, որովհետև իմ թեկնածությունն առաջարկելիս՝ նաև հիմնավորումներ ներկայացրիք․․․ Մեծ պարտավորվածություն կա այս ամենում և վստահեցնում եմ, որ կանեմ առավելագույնը, որպեսզի Գորիսի պետական համալսարանի համբավն ու պատիվը բարձր պահվեն և՛ առկա բոլոր մարտահրավերներին դիմակայելու, և՛ բուհի սահուն զարգացման մեջ իմ ներդրումն ունենալու գործում։ Գիտեմ, որ բուհի առջև ծառացած են նաև բազմաթիվ խնդիրներ, որոնց դեռ ծանոթ չեմ, բայց կծանոթանամ ու ամեն ինչ կանեմ, որ դրանք օր առաջ լուծվեն, և կարողանանք ԳՊՀ-ի համար ապահովել այնպիսի ընթացք, որի մասին մեր տարբեր զրույցներում և քննարկումներում միշտ նշել ենք։

Երկրագնդի վրա ու ընդհանրապես բանական մարդու համար կրթությունն ամենակարևոր հենասյունն է զարգացման գործում, ուստի ամենամեծ շեշտադրումն էլ պետք է արվի կրթության որակի և հասանելիության վրա։ Հատկապես այս դժվարին օրերին, երբ մեր տարածաշրջանը աշխարհաքաղաքական ծանր փուլում է, մեզ արագ զարգացում է պետք, իսկ դա անհնար է առանց կրթական ոլորտի զարգացման։ Ես կաշխատեմ հնարավորինս հաճախակի լինել այստեղ, ու ամեն ինչում աջակցել Գորիսի պետական համալսարանին, պաշտպանել բուհի շահերը։

Եվս մեկ անգամ շնորհակալ եմ վստահության համար»։

Սյունիքի մարզպետի աշխատակազմը շնորհավորում է Ռոբերտ Ղուկասյանին, բարեբեր ու արդյունավետ գործունեություն մաղթում այս պարտականություններն իրականացնելիս՝ ի շահ մարզի կրթական համակարգի զարգացման ու երիտասարդների բարձրագույն կրթության հնարավորությունների ընդլայնման։

Ամենից շատ դիտված

22:47 Քենեդիի սպանությունը և «Սեպտեմբերի 11»-ը կանխագուշակած էքստրասենսը կանխատեսում է 2025-ը
21:44 Դուք ընդամենը իշխանական պրոպագանդիստ եք. Լիլիթ Գալստյանը՝ Պետրոս Ղազարյանին
23:13 Գագոն հաղթեց․ Գագիկ Ծառուկյանը թոռնիկների հետ​​​​​​​ նշել է Սուրբ Զատիկը
16:37 Ինչպե՞ս կարող է ռաբիզ լսելու համար հավաքվել բազմահազարանոց հանդիսատես, այն էլ Ապրիլի 24-ի նախաշեմին
21:00 Միջա՞նցք, թե՞ պատերազմ. ինչու Իրանը չի լռի Զանգեզուրի հարցում
14:07 3.5 մլն դրամ` ճաշի կտրոն. մի գնացեք հարկադիր խուզի. Հրայր Կամենդատյան
11:56 Դինամոյի թրքահպատակ նախագահի ցուցումով Արցախի դրոշը հեռացվել է. փաստաբան
22:00 Արցախականչ. Հայկական պետությունը պարտավոր է տիրություն անել հայկական մշակութային ժառանգությանը
21:30 Ճրագալույցի պատարագը` Գյումրիի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում. տեսանյութ
17:08 Հայաստանը վերածվել է 90-ականների բեսպրեդելի. Ոստիկանությունը փաստացի գոյություն չունի. ակտիվիստ