Թուրքիայում երկրպագուները թշնամաբար են դիմավորել Հայաստանի հավաքականին
copy image url

Թուրքիայում երկրպագուները թշնամաբար են դիմավորել Հայաստանի հավաքականին

Սպորտ 1 տարի առաջ - 10:42 08-09-2023
Երեկ՝ սեպտեմբերի 7-ին, ֆուտբոլի Հայաստանի հավաքականը ժամանել է Թուրքիայի Էսքիշեհիր քաղաք, որտեղ այսօր անցկացնելու է Եվրո-2024-ի ընտրական փուլի 4-րդ տուրի հանդիպումը։

Հատկանշական է, որ մեր ազգային թիմը ժամանել է Էսքիշեհիրի ռազմական օդանավակայան, որտեղ Թուրքիայի հատուկ ջոկատայինները ուժեղացված ծառայություն են կատարել։

Համացանցում լուսանկարներ են հայտնվել թուրք երկրպագուների ակցիայից, որոնք պարզել են թշնամական, «Ասալա»-ն, «Նեմեսիսը» վարկաբեկող պաստառներ։ Պաստառներից մեկի վրա գրված է․ «Հայը շնից է գաափարներ ստանում, շունը շնորհակալ է հային։ Դու հայ եղիր, թուրքական երաժշտությունը կհնչի»։