Ամեն տարի ապրիլի 24-ին տեղի ունեցող պատմական իրադարձությունը փորձելու են վերացնել

Ներքին Տեսանյութ 1 տարի առաջ - 15:24 04-09-2023
«Մենք կարծում էինք, որ սա ընդամենը սալիկի փոփոխման խնդիր է, սակայն, պարզվեց, որ ցանկանում են ասֆալտապատել այս ճանապարհը։ Մենք զարմացանք, թե ինչ են անում այստեղ, և ովքեր են աշխատում քանի որ որևէ ցուցանակն փակցված չէ»,- այս մասին Oragir.News-ի հետ զրույցում ասաց «Հեղափոխության պահապաններ» խմբի անդամ Հայկ Ստեփանյանը՝ անդրադառնալով Ծիծեռնակաբերդի հուշահամալիրի տարածքում ճեմուղիների սալիկների քանդման աշխատանքներին։

Նրա խոսքով՝ Տիգրան Ավինյանը նոր մոտեցումներով հասկացել է, որ Ծիծեռնակաբերդի տարածք ծանր տեխնիկա պետք է բարձրանա․
«Նախ ծանր տեխնիկայի բարձրացնելու նպատակը և իմաստը, դա ֆուռե՞ր են լինելու, զինտեխնիկա՞ է լինելու, այդպես էլ չհասկացանք։ Այս որոշումը կապված է Ծիծեռնակաբերդի հուշահամալիրի հետ, կամաց-կամաց պատրաստվում են այս ճանապարհը ասֆալտապատել սարքել երթևեկելի մաս։ Եվ այն պատմական իրադարձությունը, որը տեղի է ունենում ամեն տարի ապրիլի 24-ին, փորձելու են մի քանի տարվա ընթացքում վերացնել»,-ասաց նա։

Ամենից շատ դիտված