Ինժեներական աշխատանքներ կատարելիս տեղի ունեցած պայթյունի հետևանքով 2 զինծառայող է մահացել․ ՊՆ
copy image url

Ինժեներական աշխատանքներ կատարելիս տեղի ունեցած պայթյունի հետևանքով 2 զինծառայող է մահացել․ ՊՆ

Ներքին 1 տարի առաջ - 00:00 03-09-2023
Սեպտեմբերի 2-ին՝ ժամը 17:30-ի սահմաններում, ինժեներական աշխատանքներ (ճանապարհի կառուցման նպատակով պայթեցման աշխատանքներ) կատարելիս տեղի ունեցած պայթյունի հետևանքով մահացել են ՀՀ ՊՆ N զորամասի զինծառայող, մայոր Արման Ռուբիկի Բաբաջանյանը և զինծառայող Արթուր Հայկի Պողոսյանը:
Դեպքի հանգամանքներն ամբողջովին պարզելու նպատակով ընթանում է քննություն: Այս մասին տեղեկացնում են ՊՆ-ից։

Պաշտպանության նախարարությունը վշտակցում և զորակցություն է հայտնում զինծառայողների ընտանիքների անդամներին, հարազատներին և ծառայակից ընկերներին:

Ավելի վաղ Oragir.News-ը հայտնել էր, որ Սև լճի հատվածում ականի պայթյունից մահացել է պայմանագրային զինծառայող Արման Բաբաջանյանը։ Արմանը Սիսիանի բնակիչ էր, 32 տարեկան, ամուսնացած էր, 3 երեխա ունի։

Ամենից շատ դիտված