Shamshyan.com-ը գրում է․ Այսօր՝ սեպտեմբերի 2-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում: Ժամը 11:20-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Սիսիանի բաժին ահազանգ է ստացվել, որ Երևան-Մեղրի ավտոճանապարհի 176 կմ հատվածում՝ Սառնակունք գյուղի վարչական տարածքում, որոնողական աշխատանքների արդյունքում հայտնաբերվել է վթարված ավտոմեքենա, որի մեջ և դրսում կան դիեր:
Ոստիկաններն ու փրկարարները նշված գյուղի «Բոչկի ձոր» կոչվող տարածքում հայտնաբերել են վթարված Nissan March մակնիշի ավտմեքենա: 1 դի հայտնաբերվել է ավտոմեքենայում, 1 դի՝ ավտոմեքենայից դուրս, երկուսն էլ կանայք են:
Վթարի փաստով Սիսիանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ:
Գ. Շամշյանի տեղեկություններով մահացածներից մեկը 34-ամյա Բուրաստան Խոսրովյանն է, մյուսը 41-ամյա Արմինե Խոսրովյանը, որոնց երեկվանից հարազատները որոնում էին: Ֆոտոլրագրողը հայտնում է, որ մահացածները հարազատ քույրեր էին և մեկնում էին Սյունիքի մարզ,որտեղ այսօր պետք է հարսանեկան արարողության մասնակցեին։
Մանրամասները՝ սկզբնաղբյուր
կայքում։