Այսօր՝ օգոստոսի 27-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում։ Ժամը 01։00-ի սահմաններում Սյունիքի մարզի բնակիչ, 47-ամյա Ռոբերտ Ա․-ն Կապան քաղաքի Շինարարների թաղամաս տանող ճանապարհին իր վարած Opel Zafira մակնիշի ավտոմքենայով, դեռևս անհայտ հանգամանքներում, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց դեպի աջ և գլխիվայր շրջվել։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով ուղևոր, Սյունիքի մարզիչ բնակիչ, 42-ամյա Արա Խ․-ն տեղում մահացել է, իսկ վարորդ Ռոբերտ Ա․-ն և մյուս ուղևորներ, Սյունիքի մարզի բնակիչներ, 43-ամյա Վարդանուշ Մ․-ն և 40-ամյա Աննա Գ․-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Կապան» բժշկական կենտրոն։
Փրկարարները ավտոմեքենայից դուրս են բերել մահացածի մարմինը և մոտեցրել օպերատիվորեն ժամանած Կապանի բժշկական կենտրոնի դիատարին։
Բժիշկները վիրավորներին մինչև հիվանդանոց տեղափոխելը, տեղում առաջին օգնությունն են ցուցաբերել։
Դեպքի փաստով Սյունիքի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ։
Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ վարորդը աշխատում է «Չարատ Կապան» ՓԲԸ-ում, ով ենթարկվել է սթափության փորձաքննության․ եղել է ոչ սթափ։
Մանրամասները՝ սկզբնաղբյուր
կայքում։