Պետք է հաշվի առնել և՛ Հայաստանի, և՛ Ադրբեջանի ցանկությունները. Զախարովա
copy image url

Պետք է հաշվի առնել և՛ Հայաստանի, և՛ Ադրբեջանի ցանկությունները. Զախարովա

Արտաքին 1 տարի առաջ - 16:15 30-08-2023
Մի կողմից, մենք բազմիցս ասել ենք, որ ողջունում ենք ցանկացած նախաձեռնություն, որը չի հակասում Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորմանն ուղղված Ռուսաստանի ջանքերին և չի կրկնում և, առավել եւս, չի խաթարում այդ ջանքերը։

Այս մասին իր ճեպազրույցի ժամանակ ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ պատասխանելով հարցին, թե ինչպես է ՌԴ ԱԳՆ-ն վերաբերվում Բաքվի և Երևանի միջև հակամարտությունում միջնորդական ջանքերն ակտիվացնելու՝ Ֆրանսիայի նախագահի նախաձեռնությանը։

«Մյուս կողմից, մենք քաջատեղյակ ենք այս ուղղությամբ Ֆրանսիայի գործունեությանը, և ինչ պակաս կարևոր չէ, նման միջնորդական ջանքերի շրջանակներում նախ և առաջ անհրաժեշտ է հաշվի առնել հակամարտության երկու կողմերի դիրքորոշումը, այսինքն՝ և՛ Հայաստանի, և՛ Ադրբեջանի։ Եվ առանց դրա չարժե ակնկալել, առանց այն էլ բավականաչափ թեժացած իրավիճակի հանգուցալուծման որեւէ առաջընթաց։ Սա ցանկացած միջնորդության Ալֆան և Օմեգան է»,- ասել է Զախարովան։

Ամենից շատ դիտված

19:27 «Հայկական ավիաուղիներ»-ի օդանավերը հանձնվել են թուրքական Southwind Airlines-ին․ Հետք
22:47 Քենեդիի սպանությունը և «Սեպտեմբերի 11»-ը կանխագուշակած էքստրասենսը կանխատեսում է 2025-ը
21:44 Դուք ընդամենը իշխանական պրոպագանդիստ եք. Լիլիթ Գալստյանը՝ Պետրոս Ղազարյանին
23:13 Գագոն հաղթեց․ Գագիկ Ծառուկյանը թոռնիկների հետ​​​​​​​ նշել է Սուրբ Զատիկը
21:00 Միջա՞նցք, թե՞ պատերազմ. ինչու Իրանը չի լռի Զանգեզուրի հարցում
14:07 3.5 մլն դրամ` ճաշի կտրոն. մի գնացեք հարկադիր խուզի. Հրայր Կամենդատյան
22:00 Արցախականչ. Հայկական պետությունը պարտավոր է տիրություն անել հայկական մշակութային ժառանգությանը
21:30 Ճրագալույցի պատարագը` Գյումրիի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում. տեսանյութ
11:56 Դինամոյի թրքահպատակ նախագահի ցուցումով Արցախի դրոշը հեռացվել է. փաստաբան
16:37 Ինչպե՞ս կարող է ռաբիզ լսելու համար հավաքվել բազմահազարանոց հանդիսատես, այն էլ Ապրիլի 24-ի նախաշեմին