Կոյուղու վթարման հետևանքով կեղտը 3 օր է մնացել է փողոցներում. Սարի թաղի բնակիչներ

Ներքին Տեսանյութ 1 տարի առաջ - 16:00 30-08-2023
Սարի Թաղի 27-րդ փողոցի բնակիչներն այսօր դիմել են Oragir.News-ին՝ հայտնելով, որ իրենց փողոցոցում մի քանի օր առաջ վնասվել էր կոյուղատարը, որի հետևանքով դիտահորից տարածքի կոյուղաջուրը լցվել է փողոց․

«Ամբողջ գիշեր կոյուղաջուրը հոսել է, դիմել ենք պատկան մարմիններին, «Վեոլիա Ջրից» ասացին՝ աշխատանքային ժամ չի, չենք կարող մարդ ուղարկել։ Հասկացանք, որ ոչ մեկ չի գա, չի մաքրի ստիպված հարևաններով 60 հազար դրամ գումար ենք հավաքել, մասնավոր գործ անողներ ենք գտել, եկել բացել են։ Գիշերը 00։00-ից մինչև առավոտյան 11-ը աշխատանքներ են իրականցրել դիտահորը բացելու ուղղությամբ»։

Քաղաքացին պատմեց, որ արդեն առավոտյան «Վեոլիա Ջրի» աշխատակիցները եկել են, առանց որևէ տեխնիկայի․

«Երկու երկաթ ձեռքները եկան, կարելի է ասել ոչինչ չարեցին, որովհետև մենք արդեն բացել էինք։ Հարցրեցինք՝ մեզ փոխհատուցելո՞ւ են, ասացին՝ ոչ, իրենք ոչ մեկին չեն փոխհատուցում»,- ասաց նա։

Մանրամասները՝ տեսանությում։

Ֆոտոշարք

Ամենից շատ դիտված