Սեպտեմբերի 17-ին կայանալիք Երևանի ավագանու ընտրությունների քարոզարշավի 7-րդ օրը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամները քաղաքապետի թեկնածու Տիգրան Ավինյանի գլխավորությամբ շրջել են Աջափնյակ վարչական շրջանով, քաղաքացիներին կոչ արել՝ քվեարկել իրենց օգտին։
Շինարարների 15/1 շենքի մի քանի բնակիչներ պատուհանից վեճի բռնվեցին Տիգրան Ավինյանի հետ և նրա «Ասեք, կանենք»-ին այսպես արձագանքեցին․
«Ասում ենք, Արցախը փրկեք։ Ինձ պե՞տք է ձեր ասֆալտը, որ ամբողջ Արցախի երեխեքը սոված են։ Ղարաբաղի հարցը պետք է լուծեք, երեխեքը զոհվում են։ Իմ երեխեքը պատերազմի մասնակից են, մեր երեխեքը զոհվում են հանուն ինչի՞, ձե՞ր համար։ Արե՛ք,Ղարաբաղը հետ բերեք»,- ասաց տարեց կինը։
Նույն շենքի բնակիչներից մի կին էլ պատուհանից բացականչեց՝ Արցախ-Արցախ, ապա Ավինյանին և նրա թիմակիցներին ասաց, որ հեռանան իրենց բակից․ «Արցա՛խ, Արցա՛խ, Արցա՛խ։ Գնացե՛ք, հող ծախողներ»։
Մանրամասները՝ տեսանյութում։