Լաչինի ապօրինի անցակետում ադրբեջանցիները շտապօգնության մեքենայից հեռացրել են Արցախի զինանշանը
copy image url

Լաչինի ապօրինի անցակետում ադրբեջանցիները շտապօգնության մեքենայից հեռացրել են Արցախի զինանշանը

Ներքին 1 տարի առաջ - 14:10 25-08-2023
Բարգավաճ Հայաստան կուսակցության քաղխորհրդի անդամ Արման Աբովյանը իր տելեգրամյան ալիքում տեսանյութ է տեղադրել, որտեղ երևում է, թե ինչպես են Լաչինի անցակետում ադրբեջանցիները շտապօգնության մեքենայից հեռացնում Արցախի զինանշանը:

«Օկուպանտները հայ բժիշկներին ստիպել են շտապօգնության մեքենայից հանել անվնաս պիտակը միայն այն պատճառով, որ այնտեղ պատկերված է Արցախի զինանշանը։

Ոչինչ, և սրա միջով պետք է անցնել, օկուպանտների յուրաքանչյուր նման գործողություն մեզ ավելի է մոտեցնում այն պահին, երբ մենք օկուպանտներին դուրս ենք շպրտում մեր Հայրենիքից»,- տեսանյութին կից գրել է Արման Աբովյանը:

Ամենից շատ դիտված