Վանա լճի մակարդակի իջնելու հետևանքով հայտնաբերվել են ժայռափոր սենյակներ և դամբարաններ
copy image url

Վանա լճի մակարդակի իջնելու հետևանքով հայտնաբերվել են ժայռափոր սենյակներ և դամբարաններ

Արտաքին 1 տարի առաջ - 22:18 24-08-2023
Անոմալ տապի և տեղումների պակասի հետևանքով արդեն մի քանի տարի է, ինչ Վանա լճի մակարդակը զգալիորեն իջնում է։

Ջրի մակարդակի իջնելու հետևանքով լճի Էրճիշ շրջանում հայտնաբերվել են ժայռափոր սենյակներ և դամբարաններ։ Ենթադրվում է, որ դրանք պատկանում են ուրարտական շրջանին։ Այս մասին գրում է Ermenihaber-ը։

Հիշեցնենք, որ որոշ ժամանակ առաջ Վանա լճի մակարդակի նվազման հետևանքով Ադըր կղզու շրջակայքում ի հայտ էր եկել մոտ 100 տարվա վաղեմության փայտե տախտակամած, որի երկարությունը հասնում է 2 մետրի։

Ամենից շատ դիտված