Աղդամի ճանապարհը բաց եմ անում․ արցախցի տղան նմանակում է Արայիկ Հարությունյանին

Ներքին 1 տարի առաջ - 15:25 23-08-2023
«Աղդամա ճամապարհը պեց եմ անում, եթե ես տեսնամ դուրս եք կամ հրապարակ, իմ դեմ հավայի պիներ եք խոսում, տեսեք ծեզ հետի փիս չինի»,- ֆեյսբուքյան իր էջում այսօր հրապարակած հերթական հումորային տեսանյութում ասել է արցախցի Դավիթ Մինասյանը, ով նմանակում է Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանին։

Հիշեցնենք, որ 2 օր առաջ Դավիթ Մինասյանին բերման էին ենթարկել Ասկերանի ոստիկանություն, որտեղ, ըստ նրա, իր նկատմամբ բռնություն է գործադրվել։ Հիշեցնենք, որ Դավիթ Մինասյանը Արցախի նախագահի նստավայրի դիմաց հավաք էր նախաձեռնել։

Ավելի վաղ նա իր ֆեյսբուքյան էջում հրապարակել էր տեսանյութ, որում երևում է՝ ինչպես են ոստիկանները Ստեփանակերտում քաշքշելով բերման ենթարկում իրեն։

Ամենից շատ դիտված