Ավարտվել են Համահայկական 8-րդ խաղերը
copy image url

Ավարտվել են Համահայկական 8-րդ խաղերը

Սպորտ 1 տարի առաջ - 18:54 20-08-2023
Օգոստոսի 19-ին Գառնիում տեղի է ունեցել Համահայկական ամառային 8-րդ խաղերի փակման պաշտոնական արարողությունը։

8 երկիր առաջին անգամ էր ներկայացուցիչ ունենում խաղերում։ Ամենամեծը Ռուսաստանի Դաշնության պատվիրակությունն էր՝ 24 քաղաքների 705-հոգանոց թիմ։ Ամենափոքր պատվիրակությունն ունեցող երկրներն էին Հունաստանը, Սինգապուրը, Հորդանանը և Չեխիան՝ 1-ական հոգի։

Մարզիկները մրցանակային տեղերի համար պայքարեցին 19 մարզաձևում։ Խաղարկվեց մեդալների 107 հավաքածու։ Մրցումները սպասարկեցին շուրջ 500 մրցավարներ։ Ունեցանք նաև մրցավարներ արտերկրի 7 պետություններից։

Ամենաշատ մեդալները բաժին հասան Երևանի պատվիրակներին։ Ընդհանուր առմամբ մեդալներ նվաճեցին 15 պետությունների 48 քաղաքներ։

Շուրջ 2000 կամավորներ հյուրերին օգնում էին օդանավակայանում, սահմանային անցակետերում, մարզադահլիճներում, բացման և փակման արարողության ժամանակ։

Համահայկական 8-րդ խաղերը մեկնարկել էին օգոստոսի 5-ին Գյումրիում։

Փակման հանդիսավոր միջոցառման ժամանակ չորս կամավորների օգնությամբ իջեցվեց Համահայկականի դրոշը, մարվեց համահայակական ամառային 8-րդ խաղերի ջահը։

Ամենից շատ դիտված