Զորամասում 500 դրամանոց Գառնին 750 է վաճառվում․ ծխող զինվորները բողոքում են
copy image url

Զորամասում 500 դրամանոց Գառնին 750 է վաճառվում․ ծխող զինվորները բողոքում են

Ներքին 1 տարի առաջ - 10:55 17-08-2023
Թոռնիկս Արարատի Զոդում է ծառայում, սիգարետի խնդիր կա, բանակը չի տրամադրում, մենք էլ օրական 2000-3000 հազար դրամ գումար ենք փոխանցում, որ առնի։ Տղա է, չի կարա չծխի։

Այս մասին Oragir.News-ի հետ զրույցում ասաց զինվորի պապը։

Նրա խոսքով՝ զինվորին տրամադրվող գումարն այնքան քիչ է, որ չի բավարարում առաջնային անհրաժեշտության պարագաների, ապրանքների համար։

«Օրինակ՝ հենց ծխախոտը, 500 դրամանոց «Գառնի»-ն զորամասի տարածքում գտնվող առևտրի կետում՝ «չայնի»-ում, 750 դրամ են վաճառում։

Մեր զինվորին ամսական 5000 դրամ է հասնում, դա 5-6 օրվա ծխելու գումար է, բա մնացած օրերին ի՞նչ անեն։ Ծնող կա՝ այդ գումարն ուղարկելու հնարավորություն էլ չունի։ Լավ կլինի, որ ՊՆ-ն առաջվա նման զինվորին նաև ծխախոտ տրամադրի»,- ասաց ժամկետային զինծառայողի պապը։

ՊՆ-ից մեզ փոխանցեցին, որ զինծառայողներին վաղուց ծխախոտ չի տրամադրվում, որը միտված է նաև ծխելը կանխարգելելուն։ Փոխարենը նրանց գումար է տրամադրվում, ով ինչի կարիք ունի, դրա վրա էլ ծախսում է այն։

Ամենից շատ դիտված