Բոլոր կողմերին կոչ ենք անում կրկնապատկել ջանքերն այս ուղղությամբ՝ հասնելու մնայուն խաղաղության․ ՄԹ ներկայացուցիչ
copy image url

Բոլոր կողմերին կոչ ենք անում կրկնապատկել ջանքերն այս ուղղությամբ՝ հասնելու մնայուն խաղաղության․ ՄԹ ներկայացուցիչ

Ներքին Արտաքին 1 տարի առաջ - 00:08 17-08-2023
ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում քննարկվում է Լեռնային Ղարաբաղի հարցը։

«Միացյալ Թագավորությունը շարունակում է խորապես մտահոգվել Լաչինի միջացքի խափանմամբ, որը վտանգում է կյանք փրկող դեղորայքի, բուժծառայությունների և այլ անհրաժեշտ պարագաների և ապրանքների մատակարարումը, որը մարդասիրական խնդիրներ է առաջացնում տեղի բնակչության համար։ Շատ կարևոր է, որ Արդարադատության միջազգային դատարանի փետրվարի 22-ի որոշումը հարգվի՝ ապահովելով Լաչինիչ միջանցքով երկու ուղղություոններով անխոչընդոտ տեղաշարժը»,- ասաց Միացյալ Թագավորության ներկայացուցիչը։

Նա կոչ արեց կողմերին թույլ տալ ԿԽՄԿ-ին բոլոր առկա ճանապարհներով մուտք գործել Լեռնային Ղարաբաղ՝ այդ թվում Լաչինի միջանցքով, որպեսզի կազմակերպությունը կարողանա իր կենսական աշխատանքները իրագործել։

«Բոլոր կողմերը պարտավոր են զերծ մնալ մարդասիրական օգնությունը քաղաքականացնելուց, որպեսզի հնարավոր լինի հոգալ քաղաքացիական բնակչության կարիքները։ Ողջունում ենք Հայաստանի և Արդբեջանի միջև միջազգային գործընթացները, ինչպես նաև վերջին շրջանում ԵԽ նախագահ Շառլ Միշելի հյուրընկալած հանդիպումը, ինչպես նաև ԱՄՆ-ի ջանքերն այս ուղղությամբ։ Բոլոր կողմերին կոչ ենք անում կրկնապատկել ջանքերն այս ուղղությամբ՝ հասնելու համար մնայուն խաղաղության»,- նշեց նա։

Ամենից շատ դիտված