Տակդիր են գցել զուգարանակոնքի մեջ․ ծերանոցի տնօրենի պարզաբանումը
copy image url

Տակդիր են գցել զուգարանակոնքի մեջ․ ծերանոցի տնօրենի պարզաբանումը

Ներքին 1 տարի առաջ - 14:30 16-08-2023
Երևանի թիվ 1 տուն-ինտերնատում բնակվող տարեցների հարազատներն ահազանգել էին, որ ծերանոցի մասնաշենքը, որը ծառայում է որպես հիվանդանոց, կոյուղու հետ խնդիր ունի, երեկ կեսօրից հետո կոյուղաջրերը լցվել են շենքի 1-ին և 2-րդ հարկեր, այդ թվում՝ հիվանդասենյակներ, ինչն անհարմարություններ է առաջացրել տարեց հիվանդների համար։

Oragir.News-ը խնդրի մասին երեկ երեկոյան էր տեղեկացրել, իսկ այսօր առավոտյան փորձեց հենց տուն-ինտերնատում նկարահանում իրականացնել, սակայն, Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից թույլ չտվեցին մուտք գործել տուն-ինտերնատի տարածք՝ ասելով, որ դա երկար ընթացակարգ է և հնարավոր է՝ այսօր չհասցնեն։

Ինչևէ, մեզ հաջողվեց զրուցել Թիվ 1 տուն-ինտերնատի տնօրեն Խաչիկ Ղազարյանի հետ։ Վերջինս ասաց, որ խնդրի պատճառ է հանդիսացել այն հանգամանքը, որ տարեց հիվանդներն անզգուշությամբ տակդիրը գցել են զուգարանակոնքի մեջ։ Նրա խոսքով՝ աշխատանքներ են տարվում, որպեսզի խնդիրն այսօր լուծվի։

Ավելի վաղ հայտնել էինք, որ կոյուղաջրերը լցվել են թիվ 1 տուն-ինտերնատ։

Ամենից շատ դիտված