Ուղիղ եթեր

Ադրբեջանը մեկ կոնկրետ նպատակ ունի՝ տիրանալ Արցախի մնացած մասին․ Լիաննա Պետրոսյան

Ներքին Տեսանյութ 1 տարի առաջ - 14:14 16-08-2023
Փաստացի արդեն 1 ամիս է, որ մենք տարբեր նախաձեռնություններ ենք իրականացնում, սակայն ցավոք արդյունք չկա։ Այսօր ևս մեկ անգամ հավաքվել ենք այստեղ՝ նպատակ ունենալով այսօր երեկոյան ՄԱԿ ԱԽ-ում քննարկվելիք Արցախի հրատապ հարցի վրա մեծ ուշադրություն գրավել, դրա համար էլ այս պահին ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի դիմաց ենք։ Այս մասին այսօր ՄԱԿ-ի գրասենյակի դիմաց կազմակերպված ակցիայի ժամանակ լրագրողների հետ զրույցում ասաց Լիաննա Պետրոսյանը։

«Մեր ամենամեծ ակնկալիքն այն է, որ գոնե այս անգամ հստակ պահանջներ լինեն, ինչու ոչ նաև պատժամիջոցներ կիրառվեն Ադրբեջանի նկատմամբ, քանի որ եթե առաջին նիստի ժամանակ վիճակն այդքան աղետալի չէր, այսօր տեսնում ենք, որ եղել է սովամահության դեպք, եղել է չծնված երեխայի մահվան դեպք... Այս դեպքերն արդեն դառնալու են պարբերական, եթե որևէ միջոց չկիրառվի ցեղասպան Ադրբեջանի նկատմամբ, որովհետև իր այս քայլերով նա միայն մեկ կոնկրետ նպատակ ունի. Արցախում իրականացնել էթնիկ զգում ու տիրանալ Արցախի մնացած մասին»,- ասաց նա։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

23:27 Աշոտիկը «տաշի» է գոռում, Փաշինյանի դուստրն ու աներձագը՝ պարը վայելում. ինչպես է անցնում Լևոն Մկրտչյանի հարսանիքը
21:14 Դերասան Լևոն Մկրտչյանի հարսանիքն է. ներկա է նաև Աշոտ Փաշինյանը
16:37 Ինչպե՞ս կարող է ռաբիզ լսելու համար հավաքվել բազմահազարանոց հանդիսատես, այն էլ Ապրիլի 24-ի նախաշեմին
22:38 Որոշեցի, որ այլևս չեմ կարող ապրել․ Մարգարիտա Սիմոնյանի խոստովանությունը
13:35 Հատուկ և բացառիկ առաջարկներ Ակբա Լիզինգի կողմից
14:07 3.5 մլն դրամ` ճաշի կտրոն. մի գնացեք հարկադիր խուզի. Հրայր Կամենդատյան
17:08 Հայաստանը վերածվել է 90-ականների բեսպրեդելի. Ոստիկանությունը փաստացի գոյություն չունի. ակտիվիստ
14:47 Ինչպես Հիսուսը խաչվեց, բայց հարություն առավ, այնպես էլ Արցախը հարություն կառնի
22:57 Տավուշում 155 ուսուցչի ազատել են աշխատանքից, հիմա ուսուցիչներ են որոնում. Ոսկան Սարգսյան
13:00 Քանի էս ընդդիմությունն է, Նիկոլը 2026-ին էլ կընտրվի. հարցում Գյումրիում