Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին վստահեցրել է, որ Ուկրաինան Կիևն անպատասխան չի թողնի ռուս օկուպանտների ոչ մի հանցագործություն, իսկ Ղրիմի կամրջի «ծխահարումը դրա վկայություններից մեկն է»։ Այս մասին տեղեկացնում է ուկրաինական УНИАН լրատվական գործակալությունը։
«Չկա ոչ մի օր, որ ռուսական չարիքը չստանա մեր պատասխանը։ Շատ պերճախոս ծխահարումը Ղրիմի կամրջին, և ոչ միայն դա՝ այս ամենը վկայում է, որ մենք Ռուսաստանի ոչ մի հանցագործություն անպատասխան չենք թողնի»,- ասել է Զելենսկին։
Հիշեցնենք, որ օգոստոսի 12-ին, ցերեկվա ժամը 1-ի սահմաններում, Ղրիմի կամրջի շրջանում պայթյուններ են տեղի ունեցել։ Դրանք կրկնվել են մոտ մեկ ժամ հետո։ Հետագայում հայտնի է դարձել, որ ավտոտրանսպորտի երթևեկությունը կամրջով դադարեցվել է։
ՌԴ-ում հայտարարել են հրթիռային գրոհի փորձի մասին՝ նշելով, որ ամեն ինչ կարգավորվել է իրենց ՀՕՊ-ով։ Ինտերնետ-ցանցում տարածվել է ուժեղ ծխածածկույթի լուսանկար Կերչի նեղուցում, Ղրիմի կամրջի մոտ։