Ընթանում են 8-րդ Համահայկական խաղերը
copy image url

Ընթանում են 8-րդ Համահայկական խաղերը

Սպորտ 1 տարի առաջ - 22:58 13-08-2023
Ընթանում են 8-րդ Համահայկական ամառային խաղերը։

Այսօր՝ օգոստոսի 13-ին ավարտվե են հանդբոլի մրցումները։ Երևանի պետական համալսարանի մարզադահլիճում կայացած եզրափակչում Վանաձորի թիմը թեժ պայքարում առավելության հասավ Երևանի նկատմամբ՝ հաղթելով 30-22 հաշվով։

Ավարտվել են նաև հրաձգության մրցումները։ Այսօր Երևանի հրաձգության մարզադպրոցում որոշվել են ատրճանակ, աղջիկներ 40 կրակոց ձևի մրցանակակիրները։

Նրանք են՝

1. Լիլիթ Մկրտչյան (Գյումրի),
2. Քնքուշ Գասպարյան (Գյումրի),
3. Աստղիկ Մխիթարյան (Երևան)։

Ատրճանակ, տղաներ 40 կրակոց ձևում մրցանակակիրներն են՝
1. Գևորգ Մելքոնյան (Երեւան),
2. Զավեն Իգիթյան (Երեւան),
3. Գրիգոր Պողոսյան (Երեւան)։

Համահայկական խաղերը մեկնարկել են օգոստոսի 5-ին և կավարտվեն օգոստոսի 19-ին։

Ամենից շատ դիտված