Փարիզյան սուրճը՝ երկու տուփ աղի, ծխախոտը՝ շաքարավազի դիմաց․ Արցախում ապրանքը փոխանակվում է
copy image url

Փարիզյան սուրճը՝ երկու տուփ աղի, ծխախոտը՝ շաքարավազի դիմաց․ Արցախում ապրանքը փոխանակվում է

Ներքին 1 տարի առաջ - 14:00 11-08-2023
Արցախում տոտալ շրջափակումից ու անգամ սննդամթերքի և առաջին անհրաժեշտության ապրանքների մուտքն իսպառ արգելուց հետո, երբ խանութների ցուցափեղկերը ամբողջովին դատարկվեցին՝ արցախցիները սկսել են համացանցով որոնել, կամ փոխանալել այն ապրանքները, որոնք ունեն՝ նրանցով, ինչն անհրաժեշտ է։

Այս գործընթացն առավել համակարգված դարձնելու համար Արցախի բնակիչների համար բացվել է առանձին խումբ՝ «Ինձ պետք ա էս հինչ Պենը» անվամբ, որը մի քանի շաբաթվա ընթացքում դարձել է արցախցիների շրջանում ամենամեծ տարածումը ստացած խումբը։

Խմբում մարդիկ գրում են, թե ինչ ապրանք ունեն և ինչի հետ են ցանկանում դրանք փոխանակել։ Հատկանշական է, որ գրեթե բոլոր դեպքերում ու իրավիճակներում մարդիկ շեշտում են, որ այս կամ այն ապրանքը չի վաճառվում, միայն փոխանակվում է, ու կոնկրետ ապրանքների հետ։

Խմբում ամենապահանջված ապարքններն են աղը, ձեթը ու շաքարավազը, որոնք ստանալու համար քաղաքացիները պատրաստ են սովորական իրավիճակում անհամեմատ ավելի բարձր գին ունեցող սուրճի կամ ծխախոտի հետ փոխանակել։



Ֆոտոշարք