Այսօր Սուրբ Սարգիս Զորավարի տոնն է, որը Հայաստանում ընդունված է նշել ոչ միայն եկեղեցական ծեսով, աղոթքով, այլև ժողովրդական սովորույթներով: Ս. Սարգիս զորավարը երիտասարդների արագահաս բարեխոսն է: Սովորաբար, տոնին նախորդող գիշերը երիտասարդներն ուտում են աղի բլիթ, որից հետո ոչինչ չեն ուտում և չեն խմում, այլ սպասում են իրենց փեսացուի կամ հարսնացուի երազահայտնությանը:
Նշենք, որ ֆեյսբուքյան ակտիվ օգտատերերը, օրվա խորհրդին համահունչ, գրառումներ են արել՝ հայտնելով՝ կերել են աղի բլիթ, թե ոչ, ինչ են տեսել երազում։ Շատերն էլ փորձել են հումորային մեկնաբանություն թողնել և այստեղ նրանց օգնության է հասել Նաիրա Զոհրաբյանն՝ իր հերթական աղմկահարույց արտահայտությամբ՝ «արա, Ալիև, էս ջուրը կշփեմ երեսիդ»։
Ստորև ներկայացնում ենք ֆեյսբուքահայերի հումորային մի քանի գրառումներ․







