Իշխան Սաղաթելյանը Բյուրականում ընթացող ՀՅԴ կազմակերպած ամենամյա բանակումի մասնակիցների հետ է հանդիպել
copy image url

Իշխան Սաղաթելյանը Բյուրականում ընթացող ՀՅԴ կազմակերպած ամենամյա բանակումի մասնակիցների հետ է հանդիպել

Ներքին 1 տարի առաջ - 23:11 10-08-2023
ՀՅԴ ԳՄ անդամ, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը Բյուրականում ընթացող ՀՅԴ Հայաստանի երիտասարդական միության կազմակերպած ամենամյա բանակումի մասնակիցների հետ է հանդիպել։

«Այսօր այցելել եմ Բյուրականում ընթացող ՀՅԴ Հայաստանի երիտասարդական միության կազմակերպած ամենամյա բանակումի մասնակիցներին։

Հայաստանի բոլոր մարզերից ժամանած շուրջ 400 երիտասարդների հետ զրուցել ենք Հայաստանում և Արցախում տեղի ունեցող իրադարձությունների և հատկապես երիտասարդության անելիքների մասին։

Փաստ է, որ հայ երիտասարդն անտարբեր չէ իր հայրենիքի ու ժողովրդի ճակատագրի հանդեպ և պատրաստ է պայքարի»,- գրել է նա։

Ամենից շատ դիտված