Ուղիղ եթեր
Մկրտիչ Խերանյանի կյանքի երկա՜ր-երկա՜ր ճանապարհը
copy image url

Մկրտիչ Խերանյանի կյանքի երկա՜ր-երկա՜ր ճանապարհը

Մշակույթ 1 տարի առաջ - 21:33 10-08-2023
Մկրտիչ Խերանյանի գործերը գրավում էին ընթերցողին իրենց պարզությամբ ու անմիջականությամբ, նրա գործերը բեմադրվում էին պետական թատրոնի բեմում, բայց նրա սխրանքն ու կյանքի գործը դարձավ Նարեկացու «Մատյան Ողբերգության» աղոթագրքի աշխարհաբար թարգմանությունը։

Այսօր բանաստեղծ, արձակագիր և թարգմանիչ Մկրտիչ Խերանյանի ծննդյան օրն է։

Խերանյանները գաղթել են Վանից 1915 թ։ Այս գերդաստանը Վանում շատ մեծ է եղել, նույնիսկ նրանց անունով փողոց է եղել՝ Խերանենց փողան։ Մկրտիչն իր նախնական կրթությունն ստացել էր Խրիմյան Հայրիկի հիմնադրած Վարագա ժառանգավորաց դպրոցում, այնուհետև Վանի Հայկազյան վարժարանում։ Մանկությունն անցել է Վանում և քաղաքին մոտ գտնվող Շուշանաց գյուղում, որտեղ հայրը՝ Եղիշե Խերանյանը, հոգևոր ծառայություն էր իրականացնում։



1915 թ․ Խերանյան ընտանիքը հազարավոր գաղթականների պես փրկություն է որոնում Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի պատերի տակ։ Էջմիածնի մերձական Արշալույս գյուղի ուսուցիչ Հակոբ Ներսիսյանը պատահաբար հանդիպում և ապաստան է տալիս այս ընտանիքին։ Մկրտիչն այցելում էր գյուղի դպրոց՝ հոգում փայփայելով Գևորգյան ճեմարանի սան դառնալու երազանքը։

Երկու տարի անց նա արդեն ճեմարանի սան էր։

«Եվ ահա Գևորգյան ճեմարանի սան եմ։ Ոչ միայն ուրախ եմ, այլև հպարտ։ Այստեղ են ուսանել Կոմիտասը, Շանթը, Ավետիք Իսահակյանը։ Ես երջանիկ եմ»,- իր ինքնակենսագրականում գրում է Խերանյանը։

Նա այն եզակի ուսանողներից էր, որին հաջողվում է մի տարում երկու տարվա ծրագիր սերտել։ Մի քանի շաբաթ սովորելուց հետո նրան 5-րդ դասարանից տեղափոխում են 6-րդ դասարան։ Բայց, ցավոք, Խերանյանը չի ավարտում ճեմարանը, քանի որ այն փակվում է։



Խերանյանը ճեմարանում կատարելապես ծանոթացել էր գրաբարին։ Դա հնարավորություն է տալիս իրագործել իր երկրային կյանքի ամենաբարդ առաքելությունը՝ «Նարեկի» թարգմանությունը։

Նրա ստեղծագործության մեջ առանձնանում են ժողովրդական նյութի մշակումները՝ «Մոկաց Միրզա», «Հազարան բլբուլ», «Սասնա տուն», որը մեր էպոսի չորս ճյուղերի ամբողջական մշակում էր։

Մինչ Նարեկացու գլուխգործոցին ձեռք մեկնելը՝ Խերանյանը գրաբարից աշխարհաբար էր թարգմանել Հոմերոսի «Իլիականը», իսկ աքսորից հետո գրողն իր կյանքի մեկուկես տասնամյակը նվիրում է այդ տառապալից, բայց բերկրալի աշխատանքին՝ «Նարեկի» թարգմանությանը։



1960 թ․ աշխարհաբար «Նարեկն» արդեն ընթերցողի սեղանին էր։ Այն Վազգեն Ա Վեհափառ Հայրապետի գլխավորությամբ Հայ առաքելական սուրբ եկեղեցին կանոնական համարեց ու երաշխավորեց հրատարակության։

Կյանքի վերջում Խերանյանը քիչ էր գրում։ Նրա մեջ զարթնել էր կորցրած հայրենիքի անբուժելի կարոտը և զարմանալի ճշգրիտ հիշողությունը։ Եվ նա փորձում էր վերարտադրել իր հիշողության ծալքերում մեռնող պատկերները՝ ստեղծելով Արևմտյան Հայաստանում թողած սիրելի վայրերի ճշգրիտ մանրակերտները։ Իր հեռավոր անցյալը նաև գրականությամբ փորձեց փրկել՝ գրելով «Երկա՜ր-երկա՜ր մի ճանապարհ» ինքնակենսագրական վեպը։

Ամենից շատ դիտված

23:27 Աշոտիկը «տաշի» է գոռում, Փաշինյանի դուստրն ու աներձագը՝ պարը վայելում. ինչպես է անցնում Լևոն Մկրտչյանի հարսանիքը
21:14 Դերասան Լևոն Մկրտչյանի հարսանիքն է. ներկա է նաև Աշոտ Փաշինյանը
16:37 Ինչպե՞ս կարող է ռաբիզ լսելու համար հավաքվել բազմահազարանոց հանդիսատես, այն էլ Ապրիլի 24-ի նախաշեմին
22:38 Որոշեցի, որ այլևս չեմ կարող ապրել․ Մարգարիտա Սիմոնյանի խոստովանությունը
13:35 Հատուկ և բացառիկ առաջարկներ Ակբա Լիզինգի կողմից
14:07 3.5 մլն դրամ` ճաշի կտրոն. մի գնացեք հարկադիր խուզի. Հրայր Կամենդատյան
17:08 Հայաստանը վերածվել է 90-ականների բեսպրեդելի. Ոստիկանությունը փաստացի գոյություն չունի. ակտիվիստ
11:56 Դինամոյի թրքահպատակ նախագահի ցուցումով Արցախի դրոշը հեռացվել է. փաստաբան
14:47 Ինչպես Հիսուսը խաչվեց, բայց հարություն առավ, այնպես էլ Արցախը հարություն կառնի
22:57 Տավուշում 155 ուսուցչի ազատել են աշխատանքից, հիմա ուսուցիչներ են որոնում. Ոսկան Սարգսյան