Predator-ի կիրառման հավանական պատվիրատուն Հայաստանից է. Ամերիկայի ձայն
copy image url

Predator-ի կիրառման հավանական պատվիրատուն Հայաստանից է. Ամերիկայի ձայն

Արտաքին Ներքին 1 տարի առաջ - 11:45 10-08-2023
Միացյալ Նահանգներն իր դաշնային՝ «սև ցուցակում» է ընդգրկել իսրայելական «NSO Group»-ի և «Intellexa» ընկերությունների, համապատասխանաբար, «Pegasus» ու «Predator» լրտեսող ծրագրերը, որոնք վերջերս հիշատակվել էին հայաստանյան գործիչների հեռախոսները թիրախավորելու մասին հրապարակումներում։ Այդ մասին գրում է «Ամերիկայի ձայն»-ը։

Հայտնի է, որ հայաստանյան առնվազն 12 հանրային գործիչներ թիրախավորվել են իսրայելական «Pegasus» լրտեսող ծրագրի միջոցով: Այդ մասին, մասնավոորապես, հայտնի էր դարձել «Amnesty International»-ի զեկույցի արդյունքում։ Միջազգային հեղինակավոր կազմակերպությունը միացել էր «Pegasus Project» նախաձեռնությանը, որը միավորում է քաղհասարակության և լրատվական դաշտի բազմաթիվ ներկայացուցիչների: Նպատակը՝ թվային անվտանգության ոլորտում գործող իսրայելական «NSO Group» ընկերության «Pegasus» և այլ լրտեսող ծրագրերի կիրառման բացահայտումն էր ու կանխումը:

2021 թվականի նոյեմբերին իսրայելական «NSO Group»-ը հայտնվեց ԱՄՆ կառավարության «դաշնային սև ցուցակում»՝ լրտեսական գործունեության համար: Ամերիկյան կառավարության առնվազն մի քանի տասնյակ աշխատակիցների հեռախոսներ տաս երկրներում թիրախավորել էին լրտեսող ծրագրերի միջոցով։

Ըստ «The Washington Post»-ի, սաուդացի հանգուցյալ լրագրող, պարբերականի սյունակագիր Ջամալ Խաշոգիի կինը՝ Հանան Էլատրը, վերջերս դատական հայց է ներկայացրել ընդդեմ «NSO Group»-ի, քանզի, ըստ Էլատրի, «Pegasus»-ն օգտագործվել իր հեռախոսը գաղտնալսելու ու նաև այդ միջոցով ամուսնու գործունեությանը հետևելու համար:

Վերջերս հայտնի է դարձավ, որ ԱՄՆ կառավարության «սև ցուցակում» են հայտնվել երկու այլ լրտեսող ծրագրեր ստեղծող ընկերություններ, ներառյալ՝ «Intellexa»-ն: Նման ցուցակում լինելը սահմանափակումներ է ենթադրում ամերիկյան ընկերությունների հետ համագործակցության ժամանակ:

Հիշեցնենք, ըստ «Amnesty International»-ի, հայաստանյան սերվերային ենթակառուցվածքներում հայտնաբերվել էին «Predator» լրտեսող ծրագրի հետքեր։ Ծրագիրը մշակել է «Intellexa» ընկերությունը: Զեկույցը ներկայացրել էր անվտանգության գծով «Meta»-ի հետազոտողների կարծիքը, թե «Predator»-ի կիրառման հավանական պատվիրատուն Հայաստանից է, և անհրաժեշտ է լրացուցիչ հետաքննություն՝ հստակեցնելու, թե ում նկատմամբ և ինչ նպատակով է այն կիրառվել:

Ամենից շատ դիտված

22:47 Քենեդիի սպանությունը և «Սեպտեմբերի 11»-ը կանխագուշակած էքստրասենսը կանխատեսում է 2025-ը
16:37 Ինչպե՞ս կարող է ռաբիզ լսելու համար հավաքվել բազմահազարանոց հանդիսատես, այն էլ Ապրիլի 24-ի նախաշեմին
21:44 Դուք ընդամենը իշխանական պրոպագանդիստ եք. Լիլիթ Գալստյանը՝ Պետրոս Ղազարյանին
23:13 Գագոն հաղթեց․ Գագիկ Ծառուկյանը թոռնիկների հետ​​​​​​​ նշել է Սուրբ Զատիկը
14:07 3.5 մլն դրամ` ճաշի կտրոն. մի գնացեք հարկադիր խուզի. Հրայր Կամենդատյան
21:00 Միջա՞նցք, թե՞ պատերազմ. ինչու Իրանը չի լռի Զանգեզուրի հարցում
11:56 Դինամոյի թրքահպատակ նախագահի ցուցումով Արցախի դրոշը հեռացվել է. փաստաբան
22:00 Արցախականչ. Հայկական պետությունը պարտավոր է տիրություն անել հայկական մշակութային ժառանգությանը
17:08 Հայաստանը վերածվել է 90-ականների բեսպրեդելի. Ոստիկանությունը փաստացի գոյություն չունի. ակտիվիստ
21:30 Ճրագալույցի պատարագը` Գյումրիի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում. տեսանյութ