Հետաձգվել է Fly One Armenia-ի չվերթը
copy image url

Հետաձգվել է Fly One Armenia-ի չվերթը

Ներքին 1 տարի առաջ - 22:40 09-08-2023
FlyOne Armenia ավիաընկերության վարձակալած օդանավերից մեկի տեխնիկական խափանման պատճառով այսօր կայանալիք Երևան-Միլան չվերթը հետաձգվում է, այդ մասին հայտարարություն է տարածել ավիաընկերությունը։

FlyOne Armenia-ի` Միլանի օդանավակայանի ներկայացուցչությունը պատրաստ է աջակցել ուղևորներին` հարցերին հնարավոր լուծում տալու հարցում:

Ավիաընկերության զանգերի կենտրոնը ևս հասանելի է` պատրաստ պատասխանել ձեզ հուզող բոլոր հարցերին:

Հայցում ենք ուղևորների փոխըմբռնումը, և վստահեցնում, որ այս պահին արվում է հնարավոր ամեն ինչ` չվերթը հնարավորիս շուտ կայացնելու համար,- ասվում է հաղորդագրության մեջ։

Ամենից շատ դիտված