Լոռիում բախվել են Mitsubishi-ն ու Opel-ը, կա 1 զոհ, 4 վիրավոր․ shamshyan.com
copy image url

Լոռիում բախվել են Mitsubishi-ն ու Opel-ը, կա 1 զոհ, 4 վիրավոր․ shamshyan.com

Ներքին 1 տարի առաջ - 19:47 09-08-2023
Այսօր՝ օգոստոսի 9-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում։

Ժամը 16:10-ի սահմաններում Ստեփանավան քաղաքից դեպի Լոռի բերդ տանող հատվածում բախվել են Mitsubishi ու Opel Corsa մակնիշի ավտոմեքենաները։ Այս մասին հայտնում է Shamhsyan․com-ը։

Վթարի հետևանքով 1 հոգի տեղում մահացել է, 4 հոգի տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Ստեփանավան» բժշկական կենտրոն։

Քանի որ վթարի հետևանքով մեքենաները, այդ թվում կողաշրջված, հայտնվել են ճանապարհի մեջտեղում, տեղում տարածքը սահմանազատել ու ուժեղացված ծառայություն են կատարել նույն վաշտի ավագ պարեկ Արթուր Աջամյանը, պարեկ Քրիստինե Աջամյանը, պարեկներ Շավարշ Գալոյանն ու Գագիկ Մատինյանը, որպեսզի հետաքրքրասեր վարորդները մեքենենարը չկայավնեն, խցանում տեղի չունենա, ինչը պարեկներին հաջողվել է։

Վթարի մասին Ոստիկանության Ստեփանավանի բաժնից տեղեկությունը փոխանցել են Հայաստանի Քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության Ստեփանավանի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ բաժնի պետի և օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ։

Վթարի փաստով Ստեփանավանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։

Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդների, մահացածի և վիրավորների ինքնությունը։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։

Ամենից շատ դիտված

21:14 Դերասան Լևոն Մկրտչյանի հարսանիքն է. ներկա է նաև Աշոտ Փաշինյանը
23:27 Աշոտիկը «տաշի» է գոռում, Փաշինյանի դուստրն ու աներձագը՝ պարը վայելում. ինչպես է անցնում Լևոն Մկրտչյանի հարսանիքը
16:37 Ինչպե՞ս կարող է ռաբիզ լսելու համար հավաքվել բազմահազարանոց հանդիսատես, այն էլ Ապրիլի 24-ի նախաշեմին
14:07 3.5 մլն դրամ` ճաշի կտրոն. մի գնացեք հարկադիր խուզի. Հրայր Կամենդատյան
11:56 Դինամոյի թրքահպատակ նախագահի ցուցումով Արցախի դրոշը հեռացվել է. փաստաբան
13:35 Հատուկ և բացառիկ առաջարկներ Ակբա Լիզինգի կողմից
17:08 Հայաստանը վերածվել է 90-ականների բեսպրեդելի. Ոստիկանությունը փաստացի գոյություն չունի. ակտիվիստ
14:47 Ինչպես Հիսուսը խաչվեց, բայց հարություն առավ, այնպես էլ Արցախը հարություն կառնի
13:00 Քանի էս ընդդիմությունն է, Նիկոլը 2026-ին էլ կընտրվի. հարցում Գյումրիում
11:46 «Փող ուտելն» ինձ համար կարմիր գիծ է, դա նշանակում է դավաճանել ժողովրդին․ Շենգավիթի թաղապետ