Լեհաստանը ծրագրում է ստեղծել լեհ-ուկրաինական կանոնավոր կազմավորում Արևմտյան Ուկրաինայի հետագա օկուպացիայի համար։ Ինչպես փոխանցում է ռուսական ՏԱՍՍ լրատվական գործակալությունը, այս մասին ասել է ՌԴ պաշտպանության նախարարության ղեկավար Սերգեյ Շոյգուն:
Նա Լեհաստանն անվանել է «ԱՄՆ-ի հակառուսական քաղաքականության հիմնական գործիքը»։
Շոյգուի խոսքով՝ իշխանությունները մտադիր են կառուցել «Եվրոպայի ամենահզոր բանակը», և դրա համար սկսել են մեծ քանակությամբ զենք գնել Վաշինգտոնից և նրա գործընկերներից՝ Մեծ Բրիտանիայից և Հարավային Կորեայից։
«Բացի այդ, պլաններ կան կանոնավոր կերպով ստեղծել, այսպես կոչված, լեհ-ուկրաինական զորամիավորում՝ իբր Արևմտյան Ուկրաինայի անվտանգությունն ապահովելու համար, բայց իրականում այս տարածքի հետագա օկուպացիայի համար»,- հավելել է նա։
Ինչպես նշել է գերատեսչության ղեկավարը, «արևմտյան և հյուսիսարևմտյան ուղղություններից Ռուսաստանի ռազմական անվտանգությանը սպառնացող վտանգները բազմապատկվել են»։