ՄԱԿ-ի դիմաց կանանց հացադուլը շարունակվում է։ Հացադուլին այսօր միացած Աննա Արծրունին շեշտեց, որ արդեն շուրջ 240 օր տոտալ շրջափակման մեջ է գտնվում Արցախը։
«Սա օրեցօր անտանելի է դառնում, անտարբերությունն է մեզ հասցրել այսօրվան։ Անտարբերությունը չարիք և պետք է սրան վերջ տալ»,- ասաց նա։
Հարցին, թե ինչո՞վ է պայմանավորված այդ անտարբերությունը, հացադուլին միացած կինն ասաց, որ այս ամենը շատ խորքային է։
«30 տարի ճպուռի նման բոլորս անխտիր երգեցինք, անտարբեր ու անպատժելի վիճակում, այսօր նորից ձմեռ է առջևում ու մենք դեռ ուզում ենք երգել։ Ոչ մեկ չի ուզում այդ մասին խոսել։ Երբ սկսեցինք՝ 3 շաբաթ առաջ, ակտիվությունն ավելի շատ էր, Արցախում այդ օրվանից հետո վիճակն էլ ավելի վատացավ, բայց մարդիկ էլ ավելի անտարբեր են դառնում»։
Մանրամասները՝ տեսանյութում․