ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը Ֆեյսբուքի իր էջում հայտնել է Հայաստանում Արժույթի միջազգային հիմնադրամի մշտական ներկայացուցչի հետ քննարկման մասին։
«Հայաստանում Արժույթի միջազգային հիմնադրամի մշտական ներկայացուցիչ Մեհդի Ռաիսիի հետ քննարկել ենք ՀՀ կառավարության և ԱՄՀ-ի միջև համագործակցությանն առնչվող հարցերի լայն շրջանակ։
Անդրադարձել ենք ֆինանսների հասանելիությանը, հարկային քաղաքականությանը վերաբերող մի շարք հարցերի, ընդգծել պետություն-մասնավոր գործընկերության, ներդրումների արդյունավետ կառավարման, բիզնեսի թափանցիկության կարևորությունը»,-գրել է նախարարը։