«Ոսկե ծիրան» միջոցառումը փակվել է էլ ավելի ցինիկ մի արարողությամբ
copy image url

«Ոսկե ծիրան» միջոցառումը փակվել է էլ ավելի ցինիկ մի արարողությամբ

Մշակույթ 1 տարի առաջ - 00:10 17-07-2023
«Ոսկե ծիրան միջոցառումը, որ բացվել էր անճաշակ կիչով՝ համալիրում, փակվել է էլ ավելի ցինիկ մի արարողությամբ»,- գրել է Հովհաննես Գալստյանը։

«Կեղծ մատնության արդյունքում ռեպրեսիաների զոհ դարձած, կինոյից ընդմիշտ հեռացված, վեց տարի աքսորում անցկացրած և միայն 1954-ին արդարացված հայ կինոյի հիմնադիր Դանիել Դզնունու մեծարմանը ներկա են եղել մեկ այլ հայ ռեժիսորի դեմ կեղծ մատնագրեր գրած ու զրպարտչական հարցազրույցներ տարածած երկու ծեր յաբու։

Այսինքն մերօրյա երկու մատնիչ հարգանքի տուրք են մատուցել 1937թ-ին մատնության զոհ դարձած Դզնունուն։ Չեն կարող չէ՞, ուղղակի լուռ ուտել կինոյից իրենց փայ քերածը, անպայման պիտի քսմսվեն լեգենդներին։

Դզնունու դեմ հայի ձեռքով գրած «Директор Дзнуни: письмо из Еревана» մատնագիրը հրապարակվել է «Советское искусство» թերթի 1937թ-ի հուլիսի 5-ի համարում։

Հայ մատնիչները Դզնունուն «մեղադրում են» ամենատարբեր հանցանքերի, այդ թվում՝ «ժողովրդի թշնամի» Բակունցին «Ալագյազ» սցենարի համար վճարելու և իր իսկ կողմից արտադրություն իջեցրած երեք ֆիլմերի գումարները մսխելու մեջ։ Այս գարշելի «հոդվածից» երկու ամիս անց Դզնունուն կալանավորում են։
Հայ կինոյի ամենածանրակշիռ կառավարչին՝ Բեկնազարյանին Հայաստան բերած Դզնունուն հանձնելով НКВД-ին՝ հայ մատնիչները անտերության են մատնում հայ կինոն, առնվազն 25 տարով հետ են շպրտում Հայաստանում կինոյի զարգացումը, սերունդներով դառնալով անեծքի բաժին։

Դզնունու իբր «թալանած» ֆիլմերը բարեհաջող ավարտվում են հաջորդ տարի, երբ ինքը՝ Դզնունին բանտում էր, իսկ իր սիրելի Բակունցը՝ սպանված։

Ազգի այս և մյուս բոլոր նվաստացուցիչ պատմությունների հիմքում մշտապես փնտրեք դավաճան արվեստագետների ու ծախված մտավորականության մեղքերը։ Ոչինչ չի փոխվել։ Հիրավի, քո տիրոջ մերը, «հայի տականք»։
--------------
Советское искусство, 1937, № 31 (377), 5 июля

«Ստուդիայում տիրում է խառնաշփոթ, սխալ կառավարում, ավերածություններ։ Ինքնաքննադատությունը սեղմվում է, աշխատակիցների կարծիքը անտեսվում և այդ ամենը հանգեցնում է մեծ ծախսերի: «Արմենկինոյի» գրեթե բոլոր աշխատակիցները կտրուկ դեմ են արտահայտվել ժողովրդի թշնամի Բակունցի «Ալագյազ» սցենարին։ Կադրերի բաժինը թույլ չի տվել արտադրության, բայց Դզնունին ինքնակամ պայմանագիր է կնքել և, հակառակ հանրության ցուցումներին, սցենարը իջեցրել է արտադրության։
«Արմենկինոն» լավ կերակրատաշտ է դարձել Բակունցի, Թոթովենցի, Ալազանի, Սիմոնյանի և ժողովրդի մյուս՝ այժմ արդեն մերկացված թշնամիների համար։ «Արմենկինոն» բաց գրպան է եղել նրանց համար։ Բակունցը 1936 թվականին ստացել է 1,4 հզ. ռուբլի։ Սա դեռ քիչ է, կինոստուդիայի հաշվին նրա համար հյուրանոցի սենյակ է վարձակալվել, որտեղ հանդիպել են ժողովրդի թշնամիները։ Դզնունու կոռուպցիոն գործունեությունը «Արմենկինոն» հասցրել է լիակատար փլուզման։

Պրոլետարական հեղափոխության Մեծ հաղթանակի քսանամյակին այստեղ ոչ մի ֆիլմ չի թողարկվի։ «Զանգեզուր»* (ռեժիսոր՝ Բեկ-Նազարով), «Լեռնային երթ» (ռեժ. Կևորկով) և «Սևանի ձկնորսները» (ռեժ. Մարտիրոսյան) ֆիլմերը, որոնք պետք է թողարկվեին այս տարի, դեռ չեն սկսվել, սցենարները չեն հաստատվել, սակայն այս սցենարների վրա արդեն ծախսվել է 300 հազար ռուբլի»։

Ի․ Բազեյանց, 5-07-1937, Երևան
----------------
*«Զանգեզուր» ֆիլմը ցուցադրվել է 1938թ-ին, «Լեռնային երթն» ու «Սևանի ձկնորսները»՝ 1939թ-ին։
Նկարում՝ Դանիել Դզնունին, Ակսել Բակունցը և նրանց դեմ գրված գարշելի մատնագիրը

Ամենից շատ դիտված