Եթե ղարաբաղցիք գնան, կամրջին կանգնեն, Երևանից էլ կգան․ ԱՀ-ում բողոքի երթը հասավ նախագահական

Ներքին Խոսք Տեսանյութ 1 տարի առաջ - 16:24 12-07-2023
Արցախում «Միջանցքի ապաշրջափակման ժողովրդական շարժման շտաբի» կազմակերպած բողոքի ակցիայի մասնակիցները երթով հասել են Արցախի Հանրապետության նախագահի նստավայր: Նրանք հայտարարում են, որ իրենց միակ պահանջն է՝ բացել Լաչինի ճանապարհը:

Արցախի Հեղափոխական ընդդիմադիր կուսակցության նախագահ Արթուր Օսիպյանը իր ելույթում նշեց. «Պետք է տասնյակ հազար դառնանք ու գնանք դեպի կամուրջը, իսկ այնտեղ գնալու համար մեզ վառելիք է պետք և անվտանգություն: Այդ երկուսն էլ պետք է պահանջենք ռուսներից: Պետք է ասենք, մենք ուզում ենք՝ 10 հազար հոգով գնանք Մեծ Շեն և դուք պարտավոր եք ապահովել մեր անվտանգությունը: Եթե հանկարծ ռուսը դա չանի, ի՞նչ ենք անելու: Դրա պատասխանն էլ կա, մտնում ենք օդանավակայան, թուրքերին էնտեղից քշում ենք, օդանավակայանը վերցնում մեր վերահսկողության տակ, ռուսների մատակարարումը դադարեցնում: Եթե մենք մատակարարում չունենք, ուրեմն իրենք էլ չունեն: Էդ օդանավակայանում մենակ թուրքեր կան և ռուսներին ստուգում են: Ուրեմն մեր օդանավակայանում թուրքերը ռուսին ստուգում են, մենք չենք կարո՞ղ ռուսին ստուգել:

Իմիջիայլոց, ռուս խաղաղապահների նկատմամբ մեր վերաբերմունքը ադեկվատ ու կոռեկտ պետք է լինի, առանց ավելորդ զրույցների: Մենք խոսելու ենք իրավական հարցերի շուջ և հարցերը կոնկրետ ենք դնելու: Ռուսները պարտականություններ ունեն ըստ նոյեմբերի 9-ի հայտարարության և խոսելու ենք դրա շրջանակներում: Եթե իրենք չեն ապահովում մեր անվտանգությունը, մենք իրենց մատակարարումը դադարեցնում ենք: Ոնց մենք, այնպես էլ իրենք: Ինչպես ասում են՝ մեկ օրից կսովածանան, մեկ շաբաթից կկարոտեն, մեկ ամսից կխելոքանան:

Եթե մենք ոչինչ չանենք, այստեղ հավաքվենք, իրենք էլ իրենց սենյակներում նստալու են: Ոչ, մենք իրենց համար սկսելու ենք խնդիրներ ստեղծել, եթե մեր պայքարին չեն աջակցում»:

Արթուր Պսիպյանի խոսքով, շատ մարդիկ են ուզում միանալ շարժմանը շրջաններից, բայց տրանսպորտ չունեն. «Պետք է պահանջենք մեր իշխանություններից, ավտոբուսներ տրամադրեն, որ այդ մարդիկ գան Ստեփանակերտ եւ իրենց բողոքի ձայնը բարձրացնեն:

Ով այս շարժմանը դեմ է գնալու, ինքը դառնում է թշնամի: Արցախի ապաշրջափակումը համարժեք է Արցախի անկախությանը: Դա նույնիսկ թշնամին է հայտարարել, ասում են՝ չենք կարողանում ինտեգրել, պետք է սոված թողնենք, ինտեգրացնենք: Մնացածը ուտոպիա է: Թուրքը բանակցելու ցանկություն չունի, ինքը ուլտիմատումը դնում է, կամ անում ես, կամ սոված է թողնում:

Ադրբեջանն ասում է ինտեգրացիա արտաքին աշխարհի համար, իսկ իրականում այստեղ ցեղասպանություն է լինելու: Երբ բենզինը վերջանա, բանակը չկարողանա տեղաշարժվել, կարող է Ադրբեջանը 10 հազար ներքին զորքեր մտցնի ռուսների ուղեկցությամբ: Ի՞նչ ենք անելու»,-ասաց նա:

Անդրադառնալով այսօրվա անելիքներին՝ Արթուր Օսիպյանն ասաց. «Այսօր մենք մի բան կարող ենք անել, այստեղից գնանք նախագահական, թող Արայիկ Հարությունյանը կամ մեկ ուրիշ ներկայացուցիչ իջնի, ասի՝ այո, մենք ձեր պահանջը բավարարում ենք, որովհետև սա օրինավոր պահանջ է: Ինչքան պետք է, այնքան էլ կանգնելու ենք: Մենք «на смерть» պետք է կանգնենք, ուրիշ տարբերակ չունենք:

Եթե ղարաբաղցիք տասնյակ հազարով գնան, կամրջին կանգնեն, Երևանից էլ են գալու: Բայց մինչև մենք այստեղից չսկսենք, հայ ազգը ոտքի չի կանգնելու: Մենք պետք է այստեղ ոտքի կանգնենք, գնանք այնտեղ, դրանից հետո 30 հազար ղարաբաղցիք էլ են գալու, երեք միլիոնն էլ է գալու, ամբողջ աշխարհի հայերը ոտքի են կանգնելու ու այդ դեպքում մենք 10 միլիոնով թուրքին ճզմելու ենք: Հիմա գնում ենք նախագահականի մոտ, եթե դրական պատասխան չեն տալիս, կորոշենք, թե այս թուրքերի հետ ոնց ենք վարվում»,-ընդգծեց նա:

Դրանից հետո երթը շարժվեց դեպի նախագահական նստավայր: Որտեղ ակցիայի մասնակիցների հետ հանդիպում ունեցավ ԱՀ պետնախարար Գուրգեն Ներսիսյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

22:47 Քենեդիի սպանությունը և «Սեպտեմբերի 11»-ը կանխագուշակած էքստրասենսը կանխատեսում է 2025-ը
16:37 Ինչպե՞ս կարող է ռաբիզ լսելու համար հավաքվել բազմահազարանոց հանդիսատես, այն էլ Ապրիլի 24-ի նախաշեմին
21:44 Դուք ընդամենը իշխանական պրոպագանդիստ եք. Լիլիթ Գալստյանը՝ Պետրոս Ղազարյանին
23:13 Գագոն հաղթեց․ Գագիկ Ծառուկյանը թոռնիկների հետ​​​​​​​ նշել է Սուրբ Զատիկը
21:00 Միջա՞նցք, թե՞ պատերազմ. ինչու Իրանը չի լռի Զանգեզուրի հարցում
14:07 3.5 մլն դրամ` ճաշի կտրոն. մի գնացեք հարկադիր խուզի. Հրայր Կամենդատյան
11:56 Դինամոյի թրքահպատակ նախագահի ցուցումով Արցախի դրոշը հեռացվել է. փաստաբան
22:00 Արցախականչ. Հայկական պետությունը պարտավոր է տիրություն անել հայկական մշակութային ժառանգությանը
21:30 Ճրագալույցի պատարագը` Գյումրիի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում. տեսանյութ
17:08 Հայաստանը վերածվել է 90-ականների բեսպրեդելի. Ոստիկանությունը փաստացի գոյություն չունի. ակտիվիստ