Հայաստանը կարևոր գործընկեր է Ճապոնիայի համար. Ճապոնիայի դեսպան
copy image url

Հայաստանը կարևոր գործընկեր է Ճապոնիայի համար. Ճապոնիայի դեսպան

Ներքին 1 տարի առաջ - 14:01 12-07-2023
Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանն աշխատակազմի պատասխանատուների հետ այսօր հյուրընկալել է Հայաստանում Ճապոնիայի արտակարգ և լիազոր դեսպան Ֆուկուշիմա Մասանորիին։

Մարզպետարանից հայտնում են, որ ողջունելով դեսպանին՝ Մուշեղ Մուրադյանը նշել է, որ կարևորում է համագործակցությունն ու երկու բարեկամ երկրների միջև հաստատված կապերի ամրապնդումը։

«Ուրախ ենք ձեզ Շիրակի մարզում հյուրընկալելու։ Գիտեմ, որ Գյումրիում առաջին անգամ չեք, արդեն իսկ ծանոթ եք մեր մարզին, ուստի Շիրակի մասին երկար չեմ խոսի, չնայած որ ինչքան էլ խոսենք մեր մարզի մասին՝ էլի ասելիք կունենանք։ Գնահատելի է, որ Ճապոնիայի կառավարության աջակցությամբ Շիրակի մարզի բնակավայրերում իրականացվել են էներգաարդյունավետության բարձրացմանն ուղղված նախաձեռնություններ, տարբեր դրամաշնորհային ծրագրեր։ Կարծում եմ՝ մինչ այժմ իրականացված ծրագրերին և ապակենտրոնացված համագործակցությանը համատեղ ջանքերով նոր զարկ կտանք ու նոր գործնական ձեռնարկներ կլինեն»,- նշել է մարզպետը։

Ֆուկուշիմա Մասանորին շնորհակալություն է հայտնել մարզի ղեկավարին ջերմ ընդունելության համար և նշել, որ ուրախությամբ է այցելում Շիրակ, քանի որ ամեն անգամ նոր ու դրական տպավորություններով է հեռանում։
Դեսպաանը խոսել է հայ-ճապոնական հարաբերությունների ամրապնդման մասին՝ կարևորելով դրանց խորացումը տարբեր բնագավառներում. «Հայաստանի Հանրապետությունը կարևոր գործընկեր է Ճապոնիայի համար։ Մենք շահագրգիռ ենք համատեղ աշխատանքով համագործակցությունը սերտացնելու հարցում»։

Կողմերն անդրադարձ են կատարել նաև մշակույթի, երիտասարդության բնագավառներում համագործակցությանն առնչվող հարցերի, հանդիպման ավարտին՝ հուշանվերներով փոխանակվել։

Ամենից շատ դիտված

22:47 Քենեդիի սպանությունը և «Սեպտեմբերի 11»-ը կանխագուշակած էքստրասենսը կանխատեսում է 2025-ը
16:37 Ինչպե՞ս կարող է ռաբիզ լսելու համար հավաքվել բազմահազարանոց հանդիսատես, այն էլ Ապրիլի 24-ի նախաշեմին
21:44 Դուք ընդամենը իշխանական պրոպագանդիստ եք. Լիլիթ Գալստյանը՝ Պետրոս Ղազարյանին
23:13 Գագոն հաղթեց․ Գագիկ Ծառուկյանը թոռնիկների հետ​​​​​​​ նշել է Սուրբ Զատիկը
14:07 3.5 մլն դրամ` ճաշի կտրոն. մի գնացեք հարկադիր խուզի. Հրայր Կամենդատյան
21:00 Միջա՞նցք, թե՞ պատերազմ. ինչու Իրանը չի լռի Զանգեզուրի հարցում
11:56 Դինամոյի թրքահպատակ նախագահի ցուցումով Արցախի դրոշը հեռացվել է. փաստաբան
22:00 Արցախականչ. Հայկական պետությունը պարտավոր է տիրություն անել հայկական մշակութային ժառանգությանը
17:08 Հայաստանը վերածվել է 90-ականների բեսպրեդելի. Ոստիկանությունը փաստացի գոյություն չունի. ակտիվիստ
21:30 Ճրագալույցի պատարագը` Գյումրիի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում. տեսանյութ