Այսօր, առավոտյան, չեմ հիշում․ երբ են վերջին անգամ համբուրվել անցորդները

Նրանց կարծիքով Ներքին Տեսանյութ 1 տարի առաջ - 23:30 06-07-2023
Հուլիսի 6-ը համբուրվելու միջազգային օրն է, որն առաջին անգամ նշել են Մեծ Բրիտանիայում: Օրվա հետ կապված շատ քաղաքներում անցկացվում են բազմապիսի մրցույթներ ու միջոցառումներ։ Միջազգային օրն իր հետ բերել է նաև բազմաթիվ ռեկորդներ:

Օրինակ, առաջին ամենաերկար համբույրը 2005 թվականին է եղել, երբ Մեծ Բրիտանիայում բնակվող մի զույգ համբուրվել է 31 ժամ 30 րոպե: Այնուհետև, 2009 թ. Սուրբ Վալենտինի օրը գերմանացիներ Նիկոլա Մատովիցն ու Քրիստինա Ռեյնհարթը նոր ռեկորդ են գրանցել՝ համբուրվելով 32 ժամ: Համբույրի ռեկորդակիրներ են նաև Էկկաչայ և Լակսանա Տիրանարատները, ովքեր 2013թ. համբուրվել են 58 ժամ 35 րոպե և 58 վայրկյան:

Oragir.News-ը անցորդներից հետաքրքրվեց՝ երբ են վերջին անգամ համբուրվել։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված