«Վագներ» մասնավոր ռազմական ընկերության հիմնադիր Եվգենի Պրիգոժինը հունիսի 24-ի զինված ապստամբությունից հետո առաջին անգամ ձայնային հաղորդագրություն է հրապարակվել։ Ինչպես փոխանցում են ռուսական ԶԼՄ-ները, ձայնագրությունը հրապարակվել է «Վագների» Grey Zone տելեգրամյան ալիքում։
Պրիգոժինը շեշտել է, որ իր գործողություններն ուղղված էին դավաճանների դեմ պայքարելուն ու հասարակությանը համախմբելուն։
«Այսօր ավելի քան երբևէ մենք ձեր աջակցության կարիքն ունենք։ Շնորհակալ եմ դրա համար. Ուզում եմ հասկանաք, որ մեր արդարության երթն ուղղված էր դավաճանների դեմ պայքարելուն ու մեր հասարակությանը համախմբելուն։ Եվ ես կարծում եմ, որ մեզ դրա մեծ մասը հաջողվել է»,- ասել է նա։
Վերջինս նաև վստահություն է հայտնել, որ մոտ ապագայում «կտեսնեք մեր հաջորդ հաղթանակները ճակատում»։
Պրիգոժինը միևնույն ժամանակ չի հայտնել իր ապագա ծրագրերի մասին։