Ժողովրդական արքայադուստր, «անգլիական վարդ»․ Լեդի Դիանային բազմաթիվ անուններ են տվել, բայց մի բան միշտ նույնն է եղել՝ նրա խարիզման։ Մագնիսի նման նա ձգում էր միլիոնավոր մարդկանց սերն ամբողջ աշխարհում: Վերջերս 100 մեծագույն բրիտանացիների վարկանիշում նա զբաղեցրել է երրորդ տեղը՝ առաջ անցնելով թագավորական ընտանիքի 11 անդամներից: Եվ դա զարմանալի չէ․ Դիանայի բազմաշերտ կերպարում ամեն մեկն իրեն բնորոշ մի բան էր գտել, ամեն մեկն իր մի մասն էր տեսնում։ Պարզ ու հասկանալի զգացումներով ու հույզերով արքայադուստր․ ահա թե ինչպես է նա մնացել մարդկանց հիշողության մեջ։
1961 թ․ հենց այս օրն է ծնվել Լեդի Դին։

1970-ականների երկրորդ կեսին Դիանան հանդիպեց արքայազն Չարլզի հետ։ Սկզբում անգլիական գահի ապագա ժառանգորդը սիրահետում էր Դիանայի ավագ քրոջը՝ Սառային։ Սակայն 1979 թվականի նոյեմբերին Դիանան հրավիրվեց թագավորական ընտանիք՝ որսի, որտեղ արքայազնի ուշադրությունը գրավեց այդ քաղցր ժպիտեվ աղջիկը։
Չարլզը Միացյալ Թագավորության ամենաբաղձալի փեսացուն էր և ուներ կնամոլի համբավ: Իհարկե, երիտասարդ Դիանա Սփենսերին իդեալականորեն համապատասխանում էր բրիտանական թագի ժառանգորդի կնոջ դերը ոչ միայն իր ծագման պատճառով, այլև մեծապես համեստ, բարեկիրթ և գրավիչ աղջկա կերպարի շնորհիվ:
1981 թվականի հուլիսի 29-ին 20-ամյա Դիանան ամուսնացել է Ուելսի 32-ամյա արքայազնի հետ՝ ստանալով արքայադստեր կոչում։ Ամուսնությունը պետք է լիներ «դարի հարսանիքը», որի նախապատրաստական աշխատանքները սկսվել էին նշանակված ամսաթվից շատ առաջ։ Մոխրոտի մասին պատմությունը գագաթնակետին հասավ Լոնդոնի Սուրբ Պողոսի տաճարում շքեղ արարողությամբ, որը հեռուստատեսությամբ դիտել է 750 միլիոն մարդ:

Դիանայի շքեղ մետաքսե հարսանյաց զգեստը գրեթե չորսմետրանոց երկարություն ուներ և զարդարված էր ձեռագործ ասեղնագործությամբ, մարգարիտներով, դարձել է պատմության ամենահայտնի զգեստներից մեկը։
Այժմ հայտնի է դարձել, որ տոնակատարությունից մի քանի օր առաջ երկուսն էլ կասկածել են իրենց ընտրության ճիշտությանը, սակայն ոչ ոք չի սկսել փոխել իր որոշումը։ Դիանայի խոսքով՝ նա իրեն զգում էր որպես դեպի զոհասեղանը գնացող գառ։ Արարողությունից հետո նորապսակները վերադարձել են պալատ և գնացել առանձին սենյակներ։

Հետաքրքիր է, որ ամուսնական արարողության ժամանակ Դիանան երդվեց Չարլզին «սիրել, աջակցել, հարգել և փայփայել»: Բայց նա չի երդվել «ամեն ինչում հնազանդվել ամուսնուն»։ Նա դարձավ արքայական առաջին հարսնացուն, որ հանեց այդ արտահայտությունն իր ամուսնական երդումից։
Ոչ ոք Դիանային չի սովորեցրել, թե ինչպես պետք է իրեն պահի Ուելսի արքայադուստրը։ Բայց նա գրեթե անմիջապես դարձավ ավելի հայտնի, քան իր ամուսինը: Մարդիկ նրան սիրահարվել են ոչ միայն գեղեցկության ու հմայքի, այլ նաև ինքնաբուխության համար։ Նա պարել է Ջոն Տրավոլտայի հետ Սպիտակ տանը տեղի ունեցած ընդունելության ժամանակ։ Պարող Ուեյն Սլիփի հետ նա ելույթ է ունեցել Թագավորական թատրոնի բեմում։ Արքայադստեր պարը բոլորին դուր էր գալիս, բացի ամուսնուց։ Չարլզը կնոջն ասում էր, որ նա անպարկեշտ տեսք ունի:

Դժվար է ասել, թե ինչն է ավելի շատ զայրացրել արքայազնին՝ այն, որ մամուլը նրա կնոջն անվանում է «անլուրջ», թե՞ այն, որ բոլոր տեսախցիկներն ուղղված են բացառապես արքայադստերը։ Ինքը՝ Դիանան, հասկանում էր, թե որքան դժվար էր ամուսնու համար դա հաղթահարել։
Երեխաների ծնունդը Դիանային էլ ավելի մեծ ժողովրդականություն բերեց: Արքայադուստրը Ուիլյամին և Հարրիին ծննդաբերել է հիվանդանոցում, և ոչ թե պալատում, նա ինքն է նրանց տարել թենիսի, նրանց հետ գնացել քաղաք, որտեղ նա բավականին հեշտությամբ, առանց որևէ արարողության գնում է կենդանաբանական այգի կամ զվարճանքի պուրակ։
Դիանան հաճախ էր կազմակերպում ոչ պաշտոնական հանդիպումներ լրագրողների հետ, որտեղ տանում էր իր ավագ որդուն։ Երեխաների մեջ մարդու իրավունքների համար պայքարի կարևորության մասին հասկացողություն սերմանելու նպատակով Դիանան իր որդիներին տարավ իր ղեկավարած բուժհաստատությունների հիվանդների հետ հանդիպումների և այցելեց անօթևանների ապաստարաններ:

Նրա հայրը՝ Էդվարդ Ջոն Սփենսերը, վիկոնտ Ալթորփն է, Սպենսեր-Չերչիլների ընտանիքի ներկայացուցիչը, որը Ուինսթոն Չերչիլի շառավիղն էր։ Դիանայի մայրը՝ Ֆրենսիս Ռութ Ռոշը, Էդմունդ Մորիս Բուրկ Ռոշի, 4-րդ բարոն Ֆերմոյի կրտսեր դուստրն էր։
Սփենսեր ընտանիքի ներկայացուցիչների բնավորության մասին ասում էին, թե նրանք ունեին փոքրիկ սիրտ և թագավորական ոգի իրենց կրծքի տակ:
Երբ Դիանան 6 տարեկան էր, նրա ծնողները բաժանվեցին։ Աղջկա մայրը տեղափոխվել է Լոնդոն՝ երեխաներին թողնելով Նորֆոլկում։ Հիշելով այդ ժամանակը՝ Դիանան պատմում էր, որ դժվարին օրեր էին․ ծնողները զբաղված էին հաշիվներ մաքրելով, մայրը հաճախ էր լաց լինում, իսկ հայրը նույնիսկ չէր փորձում երեխաներին որևէ բան բացատրել։
12 տարեկանում Դիանան ընդունվեց Քենթի արտոնյալ աղջիկների դպրոց։ Սովորելը նրա համար հեշտ չէր, բայց ուսուցիչները նկատեցին Դիանայի երաժշտության և պարի անվերապահ տաղանդը։ Նա շատ էր ցանկանում բալետի պարուհի դառնալ, բայց նրա բարձր հասակը խանգարեց դրան:

1990-ականների սկզբին Դիանայի և Չարլզի ամուսնական կյանքը խարխլվել էր: Ամուսինների միջև տարաձայնությունը ծագել է Չարլզի երկարատև ինտիմ հարաբերությունների պատճառով Կամիլա Պարկեր Բոուլզի հետ: Ինքը՝ Դիանան, որոշ ժամանակ կապվել էր Ջեյմս Հյուիթի՝ իր ձիավարության հրահանգիչի հետ։
1993 թվականին Մեծ Բրիտանիայի վարչապետ Ջոն Մեյջորը հայտարարեց Ուելսի արքայազնի և արքայադստեր որոշման մասին՝ բաժանվել և առանձին կյանք վարել։ Ամուսնալուծության մասին դեռ խոսք չկար, բայց հաջորդ տարի Չարլզը հեռուստահաղորդավար Ջոնաթան Դիմբլբիին խոստովանեց, որ դավաճանել է Դիանային։ Նա հաստատել է իր հարաբերությունները Կամիլայի հետ՝ ասելով, որ իրենց սիրավեպը վերսկսվել է 1986 թվականին։ 1996 թվականի օգոստոսի 28-ին Եղիսաբեթ 2-րդ թագուհու նախաձեռնությամբ ամուսնալուծության գործընթաց է ձևակերպվել, որը հարուցել է մի շարք անկեղծ հարցազրույցներ, որոնցում Դիանան խոսում էր պալատում անտանելի կյանքի մասին։

Դիանան ազատ կյանք մտավ խանդավառությամբ՝ սիրավեպ սկսելով եգիպտացի միլիարդատեր Մուհամմեդ ալ-Ֆայեդի որդու՝ Դոդիի հետ, նա իրեն ոգեշնչված էր զգում, բայց ճակատագիրը այլ ծրագրեր ուներ։ 1997 թվականի օգոստոսի 31-ին Դիանան և Դոդին մահացան ավտովթարից։ Նրանց մեքենան բախվեց Փարիզի հենց կենտրոնում գտնվող Ալմա կամրջի տակ գտնվող ստորգետնյա թունելի սյուներից մեկին։
Փարիզից եկած լուրը ցնցել էր ողջ ազգին, բայց բրիտանացիներն էլ ավելի ցնցված էին թագավորական արքունիքի անգործությունից։ Եղիսաբեթ II-ը մի քանի օր լռեց։ Եվ այս բոլոր օրերին Բուքինգհեմյան պալատի դարպասների մոտ աճում էր ծաղիկների, մոմերի և հուզիչ նոտաների սարը։ Դիանային սիրում էին ընտանիքի անդամի պես, սգացողների արցունքները միանգամայն անկեղծ էին։ Եվ նույնքան անկեղծ էր տարակուսանքը. «Նրանք այնպես են վարվում, կարծես թքած ունեն»,- ասում էին մարդիկ,- «սա թագավորական ընտանիքի տիպիկ արձագանքն է՝ հավատարիմ մնալ արարաողակարգին և թքել մարդկային զգացմունքների վրա»։
Հինգերորդ օրը որոշվեց, որ թագուհին և արքայազն Ֆիլիպը նախատեսվածից մեկ օր շուտ կվերադառնան Լոնդոն Բալմորալ ամրոցից։

«Հինգշաբթի օրը ես խոսեցի թագուհու հետ: Խոսակցության հենց սկզբում ես հասկացա, որ մենք միանման ենք մտածում: Նա հասկացավ, որ այժմ շատ կարևոր է ցույց տալ մարդկանց, որ նա ապրում է նույն զգացմունքները, ինչ ժողովուրդը: Պետք չէր համոզել նրան: Նա արդեն պատրաստ էր»,- ավելի ուշ հիշել է 1997-2007 թվականներին Մեծ Բրիտանիայի վարչապետ Թոնի Բլերը:
Արքայադուստր Դիանային՝ մարդկային սրտերի թագուհին, հուղարկավորվել է օգոստոսի 6-ին։